Խիստ գաղտնի է. Մատենադարանի աշխատակիցներն անգամ չգիտեն, թե որքան է բյուջեն
Հասարակություն«Մենք մոտ մեկ տարի առաջ ստեղծեցինք Մատենադարանի արհեստակցական միությունը, որպեսզի ուսումնասիրենք աշխատակիցների խնդիրները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մատենադարանի աշխատակից Ալլա Խառատյանը։
Մեկ այլ աշխատակից Գայանե Այվազյանն էլ ասաց, որ միության ստեղծելուց հետո մոնիթորինգ իրականացրեցին։ «Պարզվեց, որ տնօրինությունը այնքան էլ չի ողջունում մեր նախաձեռնությունը։ Մեր մտահոգություններից մեկն այն է, որ հոգաբարձուների խորհրդի կազմը թափանցիկ չի ընտրվում»,- ասաց Այվազյանը։
Նրանք կազմի մասին իմացել են այն ժամանակ, երբ կազմը արդեն իսկ հաստատված է եղել։ Ավելին՝ կանոնադրություն է փոխվել, որի մասին իրենք տեղյակ չեն եղել։ Աշխատակիցները շեշտեցին, որ պետական ապարատը չի կարողանում լուծել որևէ խնդիր. «Մենք դիմել են ԿԳՄՍ նախարարություն, նրանք մեր խնդրի վերաբերյալ հարցում են ուղարկում Մատենադարանի տնօրինությանը՝ պատասխանը ուղարկում մեզ, իսկ տնօրինությունը նշում է, որ խնդիրներ չկան, որն ավելի քան պարզ է»։
Նրանք ցավով նշեցին, որ, եթե հեղափոխությունը դրսում եղավ, ապա կառույցների ներսում՝ ոչինչ չփոխվեց։ «Մեզ անգամ չեն ասում, թե որքան է Մատենադարանի բյուջեն կամ ում և ինչի համար են տալիս պարգևավճարներ»,-ընդգծեց Խառատյանը։ Ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունների պատճաով, անգամ, սպառնացել են, որ կհեռացնեն աշխատանքից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)