Բժշկական դիմակները Ֆրանսիայում վաճառելու են միայն դեղատոմսով
ԱշխարհԲժշկական դիմակները Ֆրանսիայում ազատ վաճառքում այլեւս հասանելի չեն լինի կորոնավիրուսի հետ կապված իրադրություն ֆոնին, դրանք վաճառելու են դեղատոմսով: Այդ մասին մարտի 4-ին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիյայը:
«Դիմակներ այժմ անկարելի է գնել, քանի որ մենք դեղատներին հրահանգել ենք, որ նրանք դիմակները տարածեն միայն բուժաշխատողների շրջանում կամ դեղատոմսով»,-ասել է Նդիյայը:
Նախօրյակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դիմակների բոլոր պաշարները երկրում առգրավվելու են, դրանք կբաժանվեն բուժաշխատողներին կամ երկրի այն բնակիչներին, որոնք վարակվել են նոր հիվանդությամբ:
Վերջին տվյալների համաձայն, Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմում Է 212, նրանցից չորսը մահացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: