Քաղաքապետարանի դիմաց ինքնահրկիզման փորձ արած քաղաքացին տեղափոխվել է բուժհաստատություն
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին ոստիկանության կենտրոնի բաժնից տեղափոխվել է բուժհասատատություն: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին ոստիկանությունից։
Այստեղից հրաժարվեցին ասել, թե կոնկրետ որ հաստատություն է նա տեղափոխվել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց մի տղամարդ փորձել էր բենզինը վրան լցնելու միջոցով ինքնահրկիզվել, սակայն ոստիկանության աշխատակիցների միջամտության հետագա գործողությունները կանխվեց։
Ներկաների խոսքով՝ տղամարդը միայնակ չէր գնացել քաղաքապետարան, նրա հետ էին իր 3 մանկահասակ երեխաները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)