Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակտչիևային:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Բուլղարիայի ազգային տոնի՝ Օսմանյան լծից ազատագրության օրվա կապակցությամբ:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել նպաստել Բուլղարիայի և Հայաստանի քաղաքների, մասնավորապես, մայրաքաղաքներ Սոֆիայի և Երևանի միջև հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ոլորտներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)