ԵՊՀ-ի դիմացի ծառերը հատվել են քաղաքապետարանի թույլտվությամբ՝ անհրաժեշտությունից ելնելով. Հակոբ Կարապետյան
Բլոգոսֆերա
Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ ԵՊՀ-ի դիմացի ծառերը հատվել են:
«Իշխող վարչախումբը 10 միլիոն ծառ կտնկի, թե չի տնկի, ոչ մեկը չգիտի: Բայց որ քաղաքապետարանը ԵՊՀ դիմացի ծառերը սկսել է կտրել, դա փաստ է»,-գրել է նա:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ արձագանքել է՝ հատումը կատարվել է քաղաքապետարանի թույլտվությամբ:
«Ինչպես և ենթադրվում էր, հատումները կատարվել են քաղաքապետարանի թույլտվությամբ՝ անհրաժեշտությունից ելնելով: Տեսանյութում ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դիմացի ծառն է՝ մինչեւ հատումը: Իսկ լուսանկարներում երկաբանական ֆակուլտետի դիմացի ծառն է, որը հատվել է նույն նկատառումներով՝ ԵՊՀ պրոռեկտորի գրության հիան վրա: Ինչպես վերեւում նշեցի, սանիտարական հատումների դեպքում անխտիր, նոր ծառեր են տնկվում»,-նշել է խոսնակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)