Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն. խոսնակ
Հասարակություն
Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ի գիտություն.
Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն:
Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները:
Լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը»,- գրել է Կարապետյանը:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար