Մահացել է Սեմ Նիլը Ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Ուրբաթ օրը հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա ԱՄՆ-ը առաջին անգամ ռազմածովային անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Իրանի դեմ նոր հարձակման ժամանակ Վաղարշյան փողոցում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա Անձրևները կվերսկսվեն․ սպավում է՝ քամու ուժգնացում․ ջերմաստիճանը չի նվազի «Եռաբլուր»-ի դիմաց բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ Զգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ 

Օրակարգում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Հասարակություն

Ազգային ժողովում այսօր քննարկվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» և ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և դրանք երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած հիմնական փոփոխությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դրա հետ կապված բավականին արդյունավետ քննարկումներ են անցկացվել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։

Ըստ նախարարի՝ սկզբունքային հարցերից մեկը վերաբերել է հեռավար կրթությանը, և քանի որ բոլոր խմբակցություններն այս ձևակերպման հետ կապված ունեցել են մտավախություններ, նախարարությունը այդ դրույթը վերաձևակերպել է այնպես, որ հեռավար կրթությունը դիտարկվի որպես կրթական ծրագրի իրականացման ձև։ «Հանվել է այլընտրանքային ձևը, որպեսզի դպրոցների համար պատրվակ չդառնա, որ վերջիններս ամբողջությամբ անցնեն հեռավար կրթության, եթե հնարավորություն կա ներգրավվել նոր մասնագետի: Հեռավար կրթությունը հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանված կարգով բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետներում»,-հստակեցրել է Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ եթե, դիցուք, երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվել և տվյալ տեղի համար դիմորդ չի եղել կամ մրցույթը չի կայացել, ապա կարող է իրականացվել հեռավար կրթություն, բայց նաև սահմանվում է, թե ինչ ժամկետով է այն իրականացվելու և երբ է հայտարարվելու հաջորդ մրցույթը:

Երկրորդ փոփոխությունը վերաբերել է պետական ուսումնական հաստատություններն անվանակոչելու կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգին:

Հաջորդ փոփոխությունը՝ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները ՀՀ կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում՝ սրանով մեծացնելով վերջիններիս դերակատարությունը:

Սովորողների ընդունելության կազմակերպման գործընթացում առաջնահերթությունը կտրվի տվյալ դպրոցում քույր և եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին՝ հաշվի անելով նաև նախորդ տարվա ընդունելության ժամանակ հնչեցված հիմնական բողոքները:

Սահմանվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:

Սահմանվել են ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, ինչպես նաև աշակերտների և ծնողների էթիկայի նորմերը:

Փոփոխվել են տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն և դաստիարակ մրցույթների անվանակարգերը:

Սահմանվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը:

Սահմանվել է, որ կրեդիտային համակարգը ներդրվում է միայն 10-12-րդ դասարաններում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Սեմ Նիլը Թեհրանը զգուշացրել է երրորդ երկրներին ԱՄՆ հարվածներին մեղսակից լինելու հետևանքների մասինՋրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափՈւրբաթ օրը հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն ՄելիքյանՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա ԱՄՆ-ը առաջին անգամ ռազմածովային անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Իրանի դեմ նոր հարձակման ժամանակՎաղարշյան փողոցում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա Հորդանանի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված չորս հրթիռԱնձրևները կվերսկսվեն․ սպավում է՝ քամու ուժգնացում․ ջերմաստիճանը չի նվազի «Եռաբլուր»-ի դիմաց բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներԶգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվելՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոնԳևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահԻրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրաԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել. նրան կարող է մեղադրանք առաջադրվել Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ ԱլիևԻրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների թիրախներ․ Իրանի ԱԳՆ Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունիցԱլիև․ Ադրբեջանը դարձել է Հայաստանի համար մատակարարումների հուսալի աղբյուրԲազմաթիվ հասցեներում վթարային ջրանջատումներ ենԱդրբեջանը, խաղացնելով, պարեցնելով, այնքան է «քշելու» ՔՊ-ին, մինչև իր պահանջները կատարվեն․ ԱբրահամյանԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի համար պարզապես ինքնիշխան պետություն չէԱրագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Սննդաբանը բացատրեց, թե ով չպետք է կոտլետներ ուտի Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Axios․ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային և ՀՕՊ համակարգերին Հորմուզի նեղուցի մոտ Իրանի իշխանությունները հերքել են Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակման և ճառագայթման արտահոսքի մասին հաղորդումները Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին ԱՄՆ-ը Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է առնվազն 10 hրթիռ Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա տուժած Ջո Բայդենը մեկնաբանել է Լինդսի Գրեմի մահը. «Մենք Ջիլի հետ ցնցված ենք» Հարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում FT․ Եվրամիությունը պատրաստվում է արգելել կայքերում և հավելվածներում կիրառվող «մութ հնարքները» Խոսիր քաղաքավարի. Մեսսին նկատողություն է արել պորտուգալացի մրցավարին Բանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է. զույգը սպասում է երկրորդ բալիկին Վրաստանի Թելավի քաղաքում ջրհեղեղ է (տեսանյութ) Իրաքի վարչապետը կմեկնի Վաշինգտոն Գագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ Իսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է
Ամենադիտված