Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները Ֆրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակին ՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարար Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվի Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը «Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկների Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Բեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանում 

Վստահ եմ, որ նույնիսկ դատաքննության փուլ չի մտնի գործը. թյուրիմացության արդյունք է. Աբովյանի քաղաքապետ

Հասարակություն

«Ես չեմ ուզում այս ամենին քաղաքական ենթատեքստ հաղորդել: Կարծում եմ՝ սա թյուրիմացության արդյունք է»: Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը թյուրիմացության արդյունք է համարում: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ զրույցում:

«Վստահ եմ, որ նույնիսկ դատաքննության փուլ չի մտնի գործը. թյուրիմացության արդյունք է և կճշտվի այս ամենը»,- ասաց Աբովյանի քաղաքապետը:

Վահագն Գևորգյանը լրագրողներին հանդիպման էր հրավիրել Աբովյան քաղաքում՝ նորակառույց բնակելի թաղամասի շինհրապարակում (սա այն հողատարածքն է, որի մասին գնում է խոսքը):

«Մոտ 20 տարի առաջ աճուրդային կարգով հատկացումներ են եղել տարբեր բնակիչների: «Մուլտի գրուպ» կոնցեռնը ձեռք է բերել այս հողատարածքները և դիմել է քաղաքապետարան՝ բնակելի կառուցապատման ծրագիր իրականացնելու հետ կապված, ինչը մենք ողջունեցինք. հետխորհրդային ժամանակաշրջանում՝ մոտ 30 տարի, Աբովյան քաղաքում բնակելի կառուցապատման շինարարություն ընդհանրապես չէր եղել»,- ասաց քաղաքապետը:

Գևորգյանի խոսքով՝ շինարարությունն իրականացնողը ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար երկու անգամ վարչական տույժի է ենթարկվել. «Մի դեպքում՝ շինաշխատանքներն իր հողում առանց թույլտվության կատարելու համար, մյուս դեպքում՝ համայնքային հող դուրս գալու համար: Հիմա մեղադրանքում նշվում է, որ վարչական ղեկավարի կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռնի նկատմամբ տույժ կիրառելը կրել է ձևական բնույթ: Եթե կլինի ՀՀ-ում մի իրավաբան, որը կհիմնավորի կամ կմեկնաբանի, թե ինչ է նշանակում՝ վարչական տույժ կիրառելու ձևական բնույթը, ես ուղղակի չեմ հասկանում… Կարող է՝ գա ժամանակ և պարզվի, որ նույն դատախազության կամ քննչական մարմինների կողմից հարուցված քրեական գործը կրել է ձևական բնույթ»:

Քաղաքապետի խոսքով՝ ինքնակամ շինարարության պարագայում համայնքի ղեկավարը կարող է կա՛մ դիմել դատարան՝ քանդման որոշման համար, կա՛մ օրինականացնել շինությունները: «Որոշում կայացրեցինք չքանդել, որովհետև ծրագիրը լավն է, մենք ինքներս ենք խրախուսել նման ծրագրի իրականացումը Աբովյան համայնքում:  Նա մեկնաբանել է նաև համայնքին հասցված վնասի մասին խոսակցությունները․ «Վնաս, ըստ էության, չկա, որովհետև դեռևս անցյալ տարի «Մուլտի գրուպ»-ը դիմել էր համայնքապետարան, որ եթե նույնիսկ կադաստրային շեղումներ կան, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կադաստրային արժեքի տույժ-տուգանքները վճարել և շենքերն օրինականացնել: Եվ եթե կոնցեռնը չհամաձայներ վճարները կատարել, օրենքի համաձայն՝ այս շենք-շինությունների համար դիմում և ստանում ենք համայնքային սեփականության վկայական: Այսինքն՝ երկու դեպքում էլ անգործության արդյունքում համայնքին տրված վնաս չունենք»,- պարզաբանեց Վահագն Գևորգյանը:

Նա անդրադարձավ նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և իր հարաբերություններում լարվածության մասին հարցին մեկնաբանելով, որ անձի հետ լարվածություն չկա․ «Մարզպետի հարաբերություններն աշխատանքային են։ Դեմարշ անել ինչ-որ անձի… այդ մոտեցումով ուղղակի չես կարող աշխատել։ Սրանք պետական ինստիտուտներ են, որոնք պարտավոր են իրար հետ համագործակցել՝ անկախ նրանից՝ միջանձնային հարաբերություններում իրար սիրո՞ւմ են, թե՞ չեն սիրում»,- ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Վահագն Գևորգյանը որպես մեղադրյալ ներգրավվել է Քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում մեքենան պետք է պայթեր, երբ ընտրատեղամասի մոտ շատ մարդ հավաքվեր Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում նպաստում է իսլամական երկրների մերձեցմանը. ՓեզեշքիանՖրանսիայի պետական պարտքը կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակինՄԱԿ-ի ԱԽ անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցումՄենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք Կովկասի հարցերով. Թուրքիայի արտգործնախարարՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանԱշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ ՊատարագԲեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առթիվ Երևանում ցուցադրություն կբացվիՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԵթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)
Ամենադիտված