«Պատգամավորների պարգևատրումներն աճել են 827 %-ով, սա՞ է ձեր փոխած արժեքային համակարգը»
Բլոգոսֆերա
Քաղաքական իշխանությունը շատ է սիրում համեմատություններ անել նախկինի հետ։ Այդպիսի մի համեմատություն էլ ես անեմ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Արսեն Բաբայանը և ապա շարունակում․
«Ներկայացնում եմ 2018 եւ 2019 թվականներին ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատողների ստացած պարգեւատրումների, հավելավճարների եւ հավելումների չափերը։
Պատկերը, իմ համոզմամբ, շատ խոսուն է։
Այսպես.
1. Պատգամավորների պարգեւատրումներն աճել են 827 %-ով։
Հիշեցնեմ, որ պատգամավորների քանակը 2019-ին աճել է ընդամենը 26 %-ով
2. Աշխատակազմի աշխատողների (անհամեմատ ցածր աշխատավարձներ ստացողներ) պարգեւատրումներն աճել են 210 %-ով։
Սա՞ է ձեր փոխած արժեքային համակարգը...
Մեզ իրական հեղափոխություն է պետք, որի շնորհիվ փոփոխված արժեքների արդյունքում նախ 8 անգամ կաճի հանրության սոցիալական վիճակը եւ հետո նոր կմտածեն պատգամավորների մասին։
Պատգամավորները, ի դեպ, այս հավելյան վարձատրությունները ստանում են իրենց ունեցած միջինից բարձր աշխատավարձներին (շուրջ 500.000 դրամ) վրադիր, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 200.000-ը դրամ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)