Անցնող երկու տարիներին ԵՄ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է մոտ երկու անգամ. Եվրոստատ
Հասարակություն
Եվրոստատն այսօր ամփոփել է 2019-ի՝ միգրացիային առնչվող տվյալները: Ըստ այդմ՝ կարող ենք արձանագրել, որ անցնող երկու տարիներին Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև՝ Շվեյցարիայում ու Նորվեգիայում) առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի:
Սա ամենացածր, այսինքն՝ ամենադրական ցուցանիշն է 2008-ից ի վեր, և ցույց է տալիս, որ առնվազն եվրոպական ուղղությամբ Հայաստանից արտագաղթը էականորեն նվազել է: Սա նաև հիանալի փաստարկ է Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)