Գնացքի հարվածի հետևանքով վնասվածքներ ստացած 85-ամյա կինը մահացել է
Հասարակություն
Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում մարտի 2-ին՝ երկաթգծի կամրջի վրա, բեռնատար շարժակազմով գնացքը հարվածել էր 85-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Մարտի 5-ին ժամը 09:40-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01:30-ի սահմաններում 85-ամյա կինը մահացել է:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)