Աշխատելու ենք արտակարգ ռեժիմով. Հովհաննես Մովսիսյան
ՀասարակությունԱնցնում ենք միասնական տեղեկատվական կենտրոնի: Այս մասին այսօր` մարտի 16-ին, Կառավարության արտահերթ նիստից հետո հրավիրված բրիֆինգին ասաց վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Սա նշանակում է, որ ամբողջ ինֆորմացիան տեղափոխվում է եւ մեկ օղակով է պետական կառույցները շփվելու, այսինքն բոլոր նախարարությունների առընթեր մարմինների լրատվական հատվածներն աշխատելու են արտակարգ ռեժիմով: Կառավարության լրատվականից, այսինքն այն, ինչը որ դուք ստանում էիք կառավարությունից արդեն մեկ խողովակով ստանալու եք կապված վիրուսի եւ դրա շուրջ ծավալվող իրադարձությունների հետ»,- ասաց Մովսիսյանը նշելով, որ իրենք նաեւ ունեն ֆեյսբուքյան էջ եւ այնտեղ էլ կլինի ողջ ինֆորմացիան:
Մովսիսյանը նշեց, որ լրագրողների անվտանգությունից ելնելով իրենք հորդորում են չայցելել կենտրոն, այլ օնլայն դիմել:
«Սա պարզապես հնարավորություն է, սա չի նշանակում, որ մենք արգելում ենք այստեղ գտնվել ձեզ: Մենք աշխատելու ենք արտակարգ ռեժիմով, այստեղ 4 ժամը մեկ մամուլի ասուլիսներ են լինելու, տարբեր ոլորտային նախարարների ասուլիսներ, կամփոփենք իրավիճակը, կատարվող աշխատանքները»,-ասաց նա նշելով, որ վաղը 12:00-ին, 14:00-ին եւ 20:00-ին կլինեն ասուլիսներ:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել:
Այս պահին էլ Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը:
Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)