«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկների Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Բեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանում ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ Կալլաս Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. Մբապե Իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել են Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) «Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) 

Մարտի 18-ը հայտարարում ենք համազգային աղոթքի օր. Գարեգին Բ

Հասարակություն

Ներկայացնենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի` կորոնավիրուսի համավարակի առնչությամբ հայրապետական հորդորը.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ առավելագույն զգուշություն ցուցաբերել և խուսափել հանրային շփումներից և կուտակումներից։

Կոչ ենք ուղղում բոլորին՝ գործել անձնական և հանրային բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ ոչ միայն մեր անձերի, այլև միմյանց հանդեպ հոգածությամբ՝ խորապես ըմբռնելով, որ այս պահին յուրաքանչյուրի կյանքի անվտանգությունը նաև մեր անձնական պատասխանատվությունն է: Առ Աստված ապավինությամբ աղոթում ենք վարակվածների և մեկուսացվածների ապաքինման և հոգևոր ամրության համար։ Մեր բարձր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում զօրուգիշեր իրենց անսակարկ ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր առավելագույն ջանքեր են ներդնում իրենց ծառայության մեջ՝ գործելով արտակարգ իրադրության պայմաններում:

Առկա կացության շուրջ խորհրդակցելով մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալների հետ և ստեղծված իրավիճակը այսօր քննարկելով հայաստանյան եպիսկոպոսների հետ՝ որոշեցինք․

Ա․ մինչև Ավագ Հինգշաբթի ընկած ժամանակահատվածի համար Եկեղեցիների ծառայության ժամեր սահմանել յուրաքանչյուր օր ժամը 9։00-ից մինչև 19։00-ը՝ հավատացյալների անհատական այցելությունների ու առանձնական աղոթքների, ինչպես և Սուրբ Հաղորդության և հոգևոր մյուս կենսական պահանջմունքների բավարարման համար,

Բ. Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը,

Գ. Ծաղկազարդի տոնին չեղարկել մանուկների օրհնության կարգը, Անդաստանի արարողությունը և ճյուղերի օրհնությունը կատարել առանց հավատացյալների ներկայության,

Դ․ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին՝ ապրիլի 7-ին, չկատարել մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգը,

Ե․ չկատարել Ս․ Պսակի արարողություններ,

Զ․ Ս․ Մկրտության խորհուրդը կատարել խիստ անհրաժեշտության դեպքում (մկրտվողի հիվանդության պարագայում),

Է․ հուղարկավորությունների պարագային կատարել միայն Գերեզմանի կարգը՝ հորդորելով սգացյալներին ձեռնպահ մնալ հուղարկավորության և հոգեհացի մարդաշատ հավաքների կազմակերպումից։

Սույն որոշումները հրահանգելով եկեղեցական կառույցներին ի գործադրություն՝ առաջիկա չորեքշաբթին՝ մարտի 18-ը, հայտարարում ենք համազգային աղոթքի օր՝ հրավիրելով յուրաքանչյուրին ժամը 19:00-ին իր գտնվելու վայրում իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին՝ հայցելով, որ Տիրոջ օգնականությամբ աշխարհը և մեր ժողովուրդը ի զորու լինեն միաբանությամբ, փոխադարձ զորակցության ոգով հաղթահարելու այս փորձությունը։

Այս դժվարին պահին հարկ է, սիրելիներ, միասնական կերպով համախմբվել և ամենայն աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանն ու պատկան մարմիններին, խստորեն հետևել թելադրվող բոլոր հրահանգներին և իշխանությունների կողմից սահմանված պահանջներին։

Մենք միասին՝ հանրային համերաշխությամբ, քաղաքացիական և հոգևոր բարձր պատասխանատվությամբ ու գիտակցությամբ և մեր Տիրոջ շնորհով ու ողորմածությամբ կհաղթահարենք նաև այս դժվարությունը: Կյանքը աստվածային պարգև է և ամենաթանկը, որին պետք է հոգ տանենք միմյանց հանդեպ սիրով։ Հիմա՛ է ժամանակը վկայելու մեր սիրո և միասնության մասին:

Տիրոջ օրհնությունը, շնորհն ու ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի․ ամեն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկներիԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԲեռլինի Թանգարանային կղզու ավելի քան 50 նմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանումԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ընտրությունների համար․ ԿալլասՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենԹուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերըՀերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ՎենսՆիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ) Պարգևատրումներ՝ Անկախության տոնին․ Նեթանյահուի համար վատ լուր. ՄՔԴ-ն չի նահանջում (տեսանյութ) Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde«Խաղաղ ժամանակներում ենք ապրում» ասողը թող ճակատին գրի՝ տականք, սրիկա, պոռնիկ․ Հայրիկյան (տեսանյութ) Արարատի մարզում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀամատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով Google-ը խախտել է ԵՄ տվյալների պաշտպանության կանոններըԱբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԲոլորը պետք է միասնական լինեն՝ գժից մինչև վարչապետ. քաղաքացին՝ անկախության մարտահրավերների մասին (տեսանյութ) Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. Yonhap
Ամենադիտված