Սահմանապահ ծառայությունը թույլատրել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից
Հասարակություն
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սահմանապահ ծառայությունը թույլատրեց Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից:
Տեղի ունեցածի պաշտոնական պարզաբանման համար առավոտյան դիմելու եմ ոստիկանապետին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 16-ին, օդանավակայանում արգելել են Ռուբեն Հայրապետյաին մեկնել Հայաստանից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Ոստիկանները որևէ կերպ չմեկնաբանեցին իրենց արարքը, պարզապես թույլ չտվեցին, որ Հայրապետյանը օդանավ մտնի: Նա պետք է մեկներ Գերմանիա՝ բուժման նպատակով»,-ասաց Մակինյանը:
Փաստաբանը նշեց, որ Հայրապետյանին թույլ են տվել դուրս գալ օդանավակայանից. «Դեպքի առնչությամբ ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)