Արցախում նախագահի ընտրությունները հետաձգելու հիմքեր չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
Հայաստանում Արտակարգ դրությունը պայմանավորված է վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակվածների թվի հնգապատկմամբ կամ վեցապատկմամբ, իսկ Արցախում մինչև այս պահը ոչ մի վիրուսակիր չի հայտնաբերվել: Այս մասին ԱԺ հատուկ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե՝ վարչապետը ինչ վերաբերմունք ունի Արցախում ևս ընտրությունները հետաձգելուն։
Վարչապետը Արցախի նախագահի ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում և կոչ արեց Հայաստանից Արցախ և հակառակ ուղղություններով ճամփորդություններից հնարավորինս խուսափել: Վարչապետը խորհուրդ տվեց հատկապես խուսափել զինվորներին հանդիպելուց։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)