Փաշինյանը ցուցադրեց ԱԱԾ-ից իրեն ուղարկված լուսանկարները՝ խանութների լի ցուցափեղկերով
Հասարակություն
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուսանկարներ է ուղարկել, որտեղ երևում են առանց հաճախորդների ու լի ցուցափեղկերով խանութները: Փաշինյանը լուսանկարները ցուցադրեց ԱԺ հատուկ նիստի ընթացքում, ի պատասխան այն մտահոգություններին, թե խանութներում հաճախորդների հերթ է, ցուցափեղկերն էլ դատարկ են:
«Հիմա դուք նկարներ եք ուղարկում, ինձ էլ ԱԱԾ-ից են նկարներ ուղարկում դափ-դատարկ խանութների և լիքը ցուցափեղկերի: Գուցե հրապարակեմ հասցեները և մեր հաճախորդների մի մասը տեղափոխվի այնտեղ: Երևի ինչ-որ տեղ ձեր ասած երևույթները կան, բայց փաստ է նաև, որ հակառակն էլ կա: Կոչ եմ անում հանդարտություն պահպանել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում պարենի խնդիր չի լինի անգամ այն պարագայում, եթե մեկ ամիս որևէ ապրանք չներկրվի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ