Ոստիկանները Վարդենիսում հայտնաբերել են 25–ամյա հետախուզվողին. խափանման միջոցը՝ կալանք
Իրավունք
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին, ժամը 04.30-ին, Վարդենիսի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա Գրիգոր Բ.-ն։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նա մարտի 9-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (Կողոպուտը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)