Իրանում ավելի քան 320 մարդ է մահացել ալկոհոլային թունավորումից․ Fars
Իրան
Իրանում ավելի քան 3,1 հազար մարդ թունավորվել է ալկոհոլից, 320 մարդ մահացել է, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Քիանուշ Ջահանպուրը։
Իրանում, որտեղ արգելվում է ալկոհոլը, բայց կա մեթիլ սպիրտի արտադրություն, կորոնավիրուսը կանխարգելելու նպատակով մարդիկ սկսել են կեղծ ալկոհոլ կամ մեթանոլ օգտագործել, ինչը մեծացրել է դրանցով թունավորումների դեպքերը։
«Այսօր մենք ունենք 3117 մարդ ալկոհոլային թունավորմամբ, որոնցից 1066-ը հոսպիտալացվել են։ Ցավոք, 320 մարդ մահացել է», - մեջբերում է Fars- ը:
Այս պահի դրությամբ փետրվարի 19-ից ի վեր Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 44,6 հազար դեպք, որից 2898-ը` մահվան ելքով: Միևնույն ժամանակ, ապաքինվել է 14 656 մարդ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան