Հայտնի է՝ երբ կվերադառնա Քոչարյանի գործով դատավորը
Իրավունք
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատանքի ներկայանալու վերաբերյալ։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի»,-նշված է ԲԴԽ հայտարարության մեջ։
Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական թիմը ահազանգում էր Աննա Դանիբեկյանի պատճառով նիստ չանցկացնելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան