Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան «Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել Գևորգյան Բաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել» ԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվում Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-ի Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ 

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Իրավունք

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Բազմիցս բարձրաձայնել ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում տարբեր պետական մարմինների կողմից մշտապես կոպիտ և բացահայտ կերպով խախտվել են Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի իրավունքները, ովքեր արդեն շուրջ 7 ամիս է գտնվում են կալանքի տակ: Սակայն պարզվում է, որ այս անօրինականությունները չեն սահմանափկավում բացառապես Գագիկ և Կարեն Խաչատրյաններով: Ներկայումս էլ անհիմն քրեական հետապնդումներ են սկսվել Գագիկ Խաչատրյանի որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև հորեղբոր որդի՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ»:
 
Մասնավորապես, 2020 թվականի մարտի 27-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված ակնհայտ անօրինական և անհիմն որոշումներով կալանքներ են դրվել վերը նշված բոլոր անձանց գույքերի վրա: Չնայած որ նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձը՝ ծանոթանալով վերագրվող արարքների ձևակերումներին, անմիջապես կփաստի, որ դրանք զուրկ են իրավական և փաստական հիմքից, սակայն այս պահին դեռևս չանդրադառնալով դրանց անհիմն լինելու հավաստող հիմնավորումներին, հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ վերը նշված բոլոր անձանց՝ հատկապես «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ, խորհրդի նախագահ և անդամներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանինների՝ անխտիր բոլոր գույքերի, բանկային հաշիվների և կազմակերպություններում ունեցած մասնաբաժինների վրա կալանք դնելով քրեական վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կոպիտ կերպով խախտել է գույքի վրա կալանք դնելը կանոնակարգով քրեադատավարական նորմերը, ոչ միայն անօրինական ձևով սահմանափակել է նրանց՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլ նաև հսկայական բիզնես վնասներ է պատճառում, ինչն իր անխուսափելի բացասական ազդեցությունն է ունենալու «Գալաքսի» ընկերությունների խմբում ընդգրկված 15 ընկերությունների և նրանց շուրջ 3000 աշխատակիցների համար:
 
Գույքերի վրա կալանք դնելու մասին որոշումների անօրինականության մասով հարկ է նշել, որ իրականում բացակայում են այդ որոշումները կայացնելու համար օրենքով պարտադիր համարվող հիմքերն ու հիմնավորումները, սակայն դա էլ մի կողմ թողնելով, պետք է նշել, որ օրենքը հստակ սահմանում է, որ կալանքի տակ դրվող գույքի չափը չի կարող գերազանցել ենթադրյալ պատճառված վնասի չափը: Այսինքն, եթե մեղսագրվում է որոշակի գումարի չափով վնաս պատճառած արարք, ապա գույքի վրա կալանք կարող է դրվել բացառապես այդ կոնկրետ գումարի չափով և դրանից ոչ մի լումա ավել: Սույն դեպքում, անտեսելով այս օրենսդրական պահանջը, քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանք է դրել Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյաններին վերագրվող ենթադրյալ նյութական վնասը բազմապատիկ անգամ գերազանցող գույքի վրա:
 
Վստահ ենք, որ նման պրոֆեսիոնալ կառույցներում, ինչպիսիք են ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը և այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազությունը, լավագույնս տիրապետում են այս հասարակ իրավական նորմին։
 
Ավելին, օրենքով նաև մեկ այլ պահանջ է սահմանված, որի համաձայն գույքի սեփականատերն իրավունք ունի որոշել, թե առաջին հերթին իր որ գույքի վրա կալանք դրվի, որը բավարար է և համապատասխանում է ենթադրյալ պատճառված վնասի չափին: Բնականաբար, գույքի սեփականատիրոջ այդ իրավունքի իրացումը պետք է ապահովի քրեական վարույթն իրականացնող մարմինը, սակայն այս հասարակ նորմը ևս չի պահպանվել:
 
Հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կորոնովիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով իրականացվող սահմանափակումների պատճառով, առանց այն էլ խոցելի վիճակում հայտնված «Գալաքսի» ընկերությունների խմբի բնականոն բիզնես գործունեությունը չխաթարելու, մոտ 3000 աշխատակիցների հնարավոր գործազրկունությունից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, ընկերությունների խմբի կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը բազմիցս խնդրել և դիմել է, որպեսզի քրեական վարույթն իրականացնող մարմինը ձեռնպահ մնա բիզնեսի հետ կապված անօրիանական գործողություններից:

Խաչատրյանների փաստաբանական թիմը ՀՀ իրավապահ մարմիններին կոչ է անում քրեական գործի քննությունն իրականացնել օրինականության շրջանակներում, զերծ մնալ ոչ իրավաչափ նպատակներ հետապնդող և, հատկապես, տնտեսական գործունեությունը վնասող անօրինական գործողություններից:
 
Միաժամանակ հիշեցնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցվում է Հայաստանի Հանրապետությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում օնլայն տաքսիների միջնորդավճարը ռեկորդային բարձր է․ Աբրահամյան Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան«Այս իշխանությունից պետք է ազատվել օր առաջ»․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր. Սամվել ԳևորգյանԲաղդասարյանն ԱԺ ծեծկռտուքի պատճառների մասին․ «Գուցե ինչ-որ տեղից հաթաթա՞ են տվել»Վենսը խոստացել է բացահայտել այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը մինչև վերջԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում գազի գնի 69% թանկացում է կանխատեսվումԱրշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում 222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Լավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներից
Ամենադիտված