Գեղարքունիքում միակ վարակակրի կրկնակի թեստը բացասական է եղել․ երրորդ թեստ կարվի
Բլոգոսֆերա
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ. Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը։Իմ խնդրանք-հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։ Առողջ եղե'ք...»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ