Պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել Քարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրեն Ծխելը կապեք բանկային քարտի հետ, կարո՞ղ է տատիկի քարտով է գնում. Ո՞նց իմանանք, որ մարդը ծխելը թողել է (տեսանյութ) «Պապայի արև, ձեր մեսիջները չենք նայում». Փաշինյանը՝ քաղաքացիների տվյալների վերաբերյալ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները պահանջում են վերականգնել գործարանի աշխատանքը Փաշինյանը կգտնվի արձակուրդում Քանի՞ տոննա ծիրան, ծաղիկ և այլ ապրանքներ են արտահանվել ՀՀ ից (տեսանյութ) Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման համար «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամ Հայկական պտուղ, բանջարեղեն ու գինի․ արտահանման խոշոր ցուցանիշներ հունիսին «Ինտերը» պաշտոնապես ձեռք է բերել «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելին 3 միլիոն եվրոյով Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել 

Կառավարությունն ընդունում է փաստացի անիմաստ միջոցառումներ․ Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․ «Ապրիլի 13-ին Կառավարությունը հանրային բազմաթիվ դիմումներից և բողոքից հետո, ընդունեց Համաճարակի սոցիալական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որով փետրվարին մինչև 10 000 դրամի բնական գազ սպառած, և մինչև 5000 դրամի էլեկտրականություն սպառած ընտանիքիներին տալիս է միանվագ փոխհատուցում՝ այդ գումարի 50%-ի չափով։ Քանի որ համարյա բոլորս էլ բնական գազ ենք օգտագործում, և անխտիր բոլորս էլեկտրականություն, մենք մոտավորապես գիտենք, թե այս թվերը ինչ են նշանակում։ Ձմեռային ամիսներին, նույնիսկ համեմատաբար տաք ձմեռվա պայմաններում, բնակարանի մեկ քառակուսի մետրի հաշվարկով ամսեկան սպառվում է մոտ 400-500 դրամի գազ` ջեռուցման, տաք ջրի և գազոջախի վրա, եթե ընտանիքը այլընտրանքային միջոցներ (փայտ, արևային տաքացուցիչներ) չի օգտագործում։ Ուստի 10 000 շեմը վերաբերվում է կամ այն ընտանիքներին, որոնք ապրում են մոտ 25 քառակուսի մետր բնակտարածքի վրա (ինչը հազվադեպ է), կամ նրանց, որոնք համարյա գազ չեն սպառում (օրինակ, փայտ են վառում), կամ էլ նրանց, որոնք նորմայից 2-3 անգամ քիչ գազ են վառում, քանի որ ընդհանրապես ծայր աղքատ են, և ստիպված ապրում են ցրտի մեջ։Ստացվում է, որ այս միջոցառումը վերաբերվում է միայն ծայր աղքատ ընտանիքներին, որոնք Հայաստանում ընտանիքների մոտ 2-3% են կազմում, կամ էլ նրանց, ովքեր պրակտիկորեն գազից չեն օգտվում, և փաստացի ևս բան չեն շահի։ Գազից օգտվող ընտանիքների ճնշող մեծամասնության համար, այս միջոցառումը բացարձակ անհետևանք է, և մարդիկ, եթե նույնիսկ աղքատության մեջ են, միևնույն է ձմեռային ամիսներին ավելի շատ գազ են սպառում, քան Կառավրության կողմից սահմանված տարօրինակ շեմը, և արդյունքում որևէ աջակցություն հիմա չեն ստանա։ Կարծում եմ, որ Կառավարությունում կան և մասնագետներ, ովքեր սա ճշգրիտ պատկերացնում են, և թվեր, և հաշվարկներ, պարզապես Կառավարությունը, փորձելով հնարավոր բոլոր ձևերով միջոցներ խնայել, արդյունքում ընդունում է միջոցառումներ, որոնք փաստացի անիմաստ են, և ավելի շատ դժգոհություն են ստեղծելու մարդկանց ճնշող մեծամասնության մոտ, որոնք այդ միջոցառումից որևէ կերպ չեն օգտվելու, քան գոհունակություն այն փոքրաթիվ մարդկանց մոտ, որոնք կօգտվեն։ Եթե նաև հաշվի առնենք, որ այս միջոցառման առավելագույն օժանդակությունը ընտանիքին ընդամենը 7500 դրամ է, և խոսքը գնում է երկրում բնակվող մոտ 800 000 ընտանիքներից լավագույն դեպքում մի քանի տասնյակ հազարի մասին, ապա պարզ է, որ այս միջոցառումը ավելի շատ "գալոչկա" դնելու նպատակ ունի, և նրա միջոցով տրամադրված իրական աջակցությունը բոլոր ընտանիքներին միասին վերցված չի գերազանցի 1 միլիոն ԱՄՆ դոլարը (իսկ գուցե և պակաս), որն այս ճգնաժամի համատեքստում, ոչ էական թիվ է։ Կարծում եմ, որ Կառավարությունը պետք է վերանայի այս տարօրինակ մոտեցումը, և աջակցության շեմը բարձրացնի առնվազն 3 անգամ, այդ դեպքում այն կվերաբերվի էական թվով ընտանիքների, և մեր քաղաքացիները շոշափելի ազդեցություն կտեսնեն։ Այն ընտանիքներին էլ, որոնց էներգակիրների սպառումը հիմա կազմում է 15000 դրամից պակաս, ընդհանարապես պետք է տրամադրել 100%-ով փոխհատուցում, քանի որ դրանք ծայր աղքատության մեջ գտնվող մարդիկ են, որոնց շատերին համաճարակը ընդհանարապես զրկել է գոյության վերջին միջոցներից։ Մինչ այժմ, Կառավարությունը բազմաթիվ հարցերի արձագանքել է ուշացումով և կիսատ-պռատ՝ հուսով եմ սակայն, որ այս դեպքում հանրային արձագանքը կստիպի վերանայել այս միջոցառումը, և իրական օժանդակություն տրամադրել դժվարության մեջ հայտնված մեր համաքաղաքացիներին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էստոնիան նախատեսում է Ուկրաինայից հեռահար զենք գնելՊաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացելՉինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 39 մարդ է զոհվելՔարահունջում գայլի հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Երևան․ ԲԿ-ի տնօրենԾխելը կապեք բանկային քարտի հետ, կարո՞ղ է տատիկի քարտով է գնում. Ո՞նց իմանանք, որ մարդը ծխելը թողել է (տեսանյութ) «Պապայի արև, ձեր մեսիջները չենք նայում». Փաշինյանը՝ քաղաքացիների տվյալների վերաբերյալԹրամփը վստահ չէ՝ արդյոք պետք է ձգտի Իրանի հետ նոր համաձայնագրի«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները պահանջում են վերականգնել գործարանի աշխատանքըՓաշինյանը կգտնվի արձակուրդումՔանի՞ տոննա ծիրան, ծաղիկ և այլ ապրանքներ են արտահանվել ՀՀ ից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 600-իԳորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՖրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստման համար «Հրազդան» մարզադաշտին կհատկացվի 63 մլն դրամՀայկական պտուղ, բանջարեղեն ու գինի․ արտահանման խոշոր ցուցանիշներ հունիսինԻրանի դեսպանատուն. Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը հիմնված չէր վստահության վրա«Ինտերը» պաշտոնապես ձեռք է բերել «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելին 3 միլիոն եվրոյով Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել Վճռական հայտարարում ենք, որ ձեր կողքին ենք. Ուշու-Գունգֆուի ֆեդերացիան` Գագիկ Ծառուկյանին«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն (տեսանյութ)Axios. ԱՄՆ-ն ընդունում է, որ Իրանի վրա նոր հարվածների ալիքը կարող է տևել մինչև մեկ ամիսՀՀ-ն բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները․ Փաշինյան Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվելԿիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ) Ծառուկյան․ «Կալանքը չի կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը»Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Քուվեյթում, Կատարում և ԲահրեյնումԲաքուն չի փոխում դիրքորոշումը․ խաղաղության համաձայնագիրը՝ Սահմանադրության փոփոխությունից հետոԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Բայրամով․ համաձայնագիրը պատրաստ է, սակայն կա մեկ պայմանՀայաստան–Ադրբեջան սահմանազատում․ Բայրամովը խոսել է էքսկլավային գյուղերի շուրջ հաջորդ քայլերի մասինՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱրեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»․ Փեզեշքիանը՝ ՓաշինյանինՓոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»«Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էԻնչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել«Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է «Հրապարակ»․ Սարիկը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել. «Ժողովուրդ»Բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին«Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
Ամենադիտված