Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-ի Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել 10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր Կարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները «Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում 

Ամեն 30 օրը մեկ հնարավոր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը. իրավաբան

Իրավունք

Հայաստանում մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն՝ 30-օրյա ժամկետով: Մեկամսյա ժամկետն ավարտվեց երեկ, սակայն արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած կորոնավիրուսը շարունակում է նույն տեմպով տարածվել, այս փաստի հետ հաշվի նստելով՝ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ժամկետը: Որոշումը, օրենքի սահմանած կարգով, քննարկվեց ԱԺ արտահերթ նիստում, որի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց, որ կառավարության որոշումն անօրինական է: Հղում տալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածին, նա պնդում էր, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը: ( «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի կետ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը): ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հակադարձեց՝ ասելով, որ Մարուքյանն օրենքը նեղ իմաստով է մեկնաբանում: Մարուքյանը նորից հարց ուղղեց Ավինյանին՝ եթե արդեն երկրորդ անգամ 30 օրը լրանա, կարող ենք նորից 30 օր երկարաձգել: Ավինյանը պատասխանեց՝ ոչ, սակայն հենց այդ պահին արդարադատության և առողջապահության նախարարները տեղից հուշեցին, որ կարող են։ Պարետն ասաց՝ չէ լավ, կարող ենք ամեն 30 օրը լրանալուց հետո ևս 30 օրով երկարաձգել հղում անելով նույն հոդվածի երկրորդ մասին: (2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հանրապետության Նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով): Կա արդյոք անօրինականություն կառավարման որոշման մեջ, թե խորհրդարանական ընդդիմությունն է այլ կերպ մեկնաբանում օրենքը, ԼՈՒՐԵՐ.com-ը փորձել է հասկանալ՝ զրուցելով իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ: «Օրենքում որևէ խնդիր առկա չէ: Մեր ողջ ՀՀ օրենսդրությունն ու Սահմանադրությունը ունեն ընդհանուր կանոն, և ընդհանուր տրամաբանությամբ ընդհանուր կանոնից կան բացառություններ, և, որ ամենակարևորն է, Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեկնաբանման կանոնները սահմանված են նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով: Հղում տալով այդ օրենքին՝ պիտի ասեմ, որ օրենքի ակտը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով ակտն ընդունող մարմնի նպատակը և դրանում պարունակվող բառերի, արտահայտությունների տառացի նշանակությունը: Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի հինգերորդ հոդվածի երկրորդ մասի տառացի նշանակությամբ հնարավոր է երկարաձգել արտակարգ դրությունը՝ չգերազանցելով առաջին մասով սահմանված ժամկետները»: Իրավաբանի խոսքով՝ նույնիսկ ելնելով այն պարզ տրամաբանությունից, որ արտակարգ դրությունն անկանխատեսելի իրավիճակ է, անկանխատեսելի է նաև դրա հայտարարման հիմքերի վերացման ժամկետները, օրենսդիր իշխանությունը չէր կարող գործադիրին կոնկրետ ժամկետում սահմանափակել: Հենց դրա համար հինգերորդ հոդվածի երկրորդ մասով հնարավորություն է տրվում ժամկետները երկարաձգելու: Հարցին՝ արդյոք առաջին երկարաձգման ժամկետի ավարտից հետո կրկին հնարավոր է 30 օր երկարացնել, Մելոյանը պատասխանեց. «Ամեն 30 օրը մեկ հնարավոր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը, քանի դեռ չեն վերացել հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար»: Օրենքի մեկնաբանման շատ որոշակի կանոններ ունենք, ասում է իրավաբանն ու հավելում, որ տարօրինակ է օրենքն այսքան տարաբնույթ մեկնաբանելը: «Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե հնարավոր չէ երկարաձգել, պարզապես տարանջատված ու կիսատ մեջբերումներ են անում, հղում են կատարում միայն առաջին հոդվածին: Այս դեպքում մենք զրոյացնում ենք օրենքի ճկունությունն ու անտեսում օրենքի կառուցվածքը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սարգսյան․ Բենզինի շուկայում տնտեսավարողների թիվը 8 տարում 6-ից հասել է 14-իՀռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններինԵրևան-Սևան ճանապարհի երթևեկելի մասում «Լադա»-ն բախվել է աղվեսին, ապա՝ քարերին․ կան վիրավորներՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում հանդիպել է ՀԴԲ-ի և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետՄերցը նշել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպային արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ Հռոմում տեղի է ունենում արհմիությունների և ուսանողների զանգվածային ցույցԾանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Լավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակ
Ամենադիտված