Ադրբեջանում ոչ մի զորավարժություն չի ընթանում այս պահին․ Կարեն Հովհաննիսյան
ԲլոգոսֆերաՏարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ադրբեջանում ոչ մի զորավարժություն չի ընթանում այս պահին:
Չեմ բացառում, որ զինտեխնիկայի մի որոշ մաս տեղափոխել են կրակային դաշտ, սակայն դա դեռ չի նշանակում, որ զորավարժություն են անում: Այս կադրերը վերցրել եմ Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնում են, որ ընթանում է հրթիռահրետանային և տանկային զորավարժություններ և ներկայացնում կադրեր այդ զորվարժություններից: Պարզ երևում է, որ տեղաշարժման և դիրքավորման ժամանակ բոլորովին այլ կլիմայական շրջան է, իսկ արդեն կրակի իրականացման ժամանակ՝ բոլորովին այլ: Նույն այ թփուտները, որոնք չոր են, կամ այն դաշտերը որոնք դեռ կանաչ չեն, կրակի իրականացման ժամանակ մի հրաշքով թփակալվում ու կանաչապտվում են: Սա խոսում է նրա մասին, որ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով կեղծում է զորավարաժության մասին լուրը: Էլի եմ կրկնում, որ չի բացառվում, որ պարզապես զինտեխնիկան քշել տարել են կրակային դաշտ, այնուհետև քշել հետ են բերել: Սա Ադրբեջանի քարոզչության մի փոքր մասն է դեռ»: