Հայկական պտուղ, բանջարեղեն ու գինի․ արտահանման խոշոր ցուցանիշներ հունիսին «Ինտերը» պաշտոնապես ձեռք է բերել «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելին 3 միլիոն եվրոյով Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել Վճռական հայտարարում ենք, որ ձեր կողքին ենք. Ուշու-Գունգֆուի ֆեդերացիան` Գագիկ Ծառուկյանին «Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն (տեսանյութ) ՀՀ-ն բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները․ Փաշինյան Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Կիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ) Ծառուկյան․ «Կալանքը չի կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը» Բաքուն չի փոխում դիրքորոշումը․ խաղաղության համաձայնագիրը՝ Սահմանադրության փոփոխությունից հետո 

Ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը վտանգում հաստատության հեղինակությունը. Հայկ Դեմոյան

Բլոգոսֆերա

Վերջին օրերին շատերի ուշադրությունը գրավեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած, մեղմ ասած, խիստ վիճելի առաջարկ-նախաձեռնության տեքստն ու բոլորիս հայտնի «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսի վերախմբագրված տարբերակն ու դրան հաջորդած ինքնարդարացման, իսկ փաստացի՝ ելակետային դրույթների ու ձևակերպումների հափշտապ հերքման ճիգերը, որոնք գործադրվեցին հաստատության  տնօրեն Հարություն Մարությանի կողմից: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նա գրել է. «Ինչո՞վ է պայմանավորված ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նման վարքագիծը և արդյո՞ք այս դեպքում գործ ունենք չկշռադատված գործողության ու աններելի մի սայթաքման հետ: Ավա՜ղ, ոչ, այս ամենը, լոկ վերոնշյալ անձի կողմից վերջին տարիներին թուրքական կողմի հետ տարբեր ձևաչափերի հաշտեցման նախաձեռնությունների ու դրամաշնորհերի մեջ ներգրավված լինելու և ակնկալված միջոցները ստանալու համար անհրաժեշտ լեզվական ու վարքագծային «հղկման» գործընթացներով անցնելու հետևանքն է:

Խոսենք հստակ օրինակներով ու փաստերով…

Հարցազրույցը, որը ներկայացված է առաջին մեկնաբանության մեջ, տվել է ՀՑԹԻ տնօրեն Հ. Մարությանը՝ մի քանի ամիս առաջ, Հունաստան կատարած գործուղման ընթացքում:

Ստորև առանձին կետերով կանդրադառնամ ՀՑԹԻ տնօրենի պատասխաններին.

1. Ցեղասպանության թեմայի շուրջ հույն լրագրողի հարցին, Հարություն Մարությանը, ոչ ավել, ոչ պակաս, պատասխանում է. «Գիտեք, ես հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չեմ…»: Այստեղ սարսափելին այն չէ, որ օրը ցերեկով բոլորիս համար հատուկ նշանակություն ու խորհուրդ ունեցող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հայտարարում է, թե նա ցեղասպանության թեմայի մասնագետը չի: Սոսկալին այն է, որ Հ. Մարությանը խուսափելով «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից, կիրառում է թուրքական ժխտողական պատմագրության կողմից լայնորեն կիրառվող «իրադարձություններ» եզրույթը: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու թանգարանի  ցուցադրություններում «Եղեռն» բառը փոխարինում է «ցեղասպանություն» կարևոր ու տարողունակ եզրույթին:

2. Հ. Մարությանի մյուս վտանգավոր «ակադեմիական» նորամուծությունը հայերի դիմադրությունը (այսպես է նա անվանում ինքնապաշտպանական մարտերը) Հայոց ցեղասպանության թեմայում գլխավոր պատում դարձնելու և տեղի ունեցած հանցագործության անմարդկային ու քստմնելի դրվագներն ու հետևանքները երկրորդ պլան մղելու ջանքերն են: Հ. Մարությանը պարզապես չի հասցրել գիտակցել, որ այս տեսակ պնդումները չեն կարող դիտվել որպես կամակոր ոճով  պարտադրվող եզրահանգումներ ու անվերապահ հաստատագրում: Ոչ մեկը լիազորված չէ և իրավունք չունի Հայոց ցեղասպանության թեմայում անհատական տեսակետներ ու մոտեցումներ պարտադրել բոլորին, առավել ևս խոսել վերաիմաստավորումներից, անգամ եթե այդ անձը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է:

3. Հաջորդ միտքը. «… Ես եկել եմ թանգարան-ինստիտուտ, որպեսզի որոշ փոփոխություններ իրականացնեմ, քանզի հիշողությունը, կայուն ու հաստատ երևույթ չի, այլ ենթակա է փոփոխությունների:???? Հատկապես երբ ցանկանում ենք երիտասարդներին մատուցել այս հարցը, պետք է որոշ դրական տարրեր ներկայացնենք, ինչպես օրինակ օգնությունը, խոսել համերաշխության մասին: Ինչու՞ խոսենք ջարդերի ու կոտորածների մասին միայն, եկեք խոսենք նաև այլ հարցերի մասին: Շատ դժվար է կարծրատիպերը փոխել, ժամանակ է պետք և ես ենթարկվում եմ քննադատության»: Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս պետք է մատուցվի ցեղասպանության թեման, երբ ինքդ քեզ համարում ես այդ թեմային չտիրապետող անձ: Ուշադրություն դարձրեք, որ հարցազրույցի ընթացքում Հ. Մարությանը

հնարավորինս խուսափում է «ցեղասպանության» եզրույթը արտաբերելուց, նույնիսկ ՀՑԹԻ պաշտոնական անունը արտաբերելու դեպքում:

4. Հաջորդը. «Ես ազգագրագետ եմ, և գործ ունեմ մարդկանց հետ, պատմաբանները գործ ունեն փաստաթղթերի ու գրքերի հետ, բայց այստեղ պետք է մարդկանց հետ գործ ունենանք. արդյո՞ք նրանք փոփոխություններ են ցանկանում, այլ տեսակետներ լսել»: Հիմա հասկանալի՞ է, որ առաջին հայացքից այս մարդկային թվացող ցանկությունների տակ Հ. Մարությանը պարզապես փաթեթավորում և մեզ է մատուցում Հայոց ցեղասպանության ժխտման մի նոր ու չափազանց վտանգավոր դրսևորում, որի հետևանքների հետ դեռ երկար ժամանակ ստիպված կլինենք

գործ ունենալ: Սրա հերթական դրսևորումը հենց պահանջատիրության կարևոր դրույթը նսեմացնելու և այն խմբագրելու անթաքույց ցանկությունն էր, որն այս օրերին արդարացիորեն արժանացավ խիստ քննադատության:

Վստահ եմ, որ շատերին ցանկալի կլիներ, որպեսզի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վարկանիշն ու հեղինակությունը չենթարկվեն նման փորձությունների, սակայն այս հարցազրույցում Հ. Մարությանի արտահայտված մտքերն ու մոտեցումները վկայում են, որ ապագայում գործ ենք ունենալու անկանխատեսելի նոր զարգացումների հետ, որոնք պարբերաբար ապացուցելու են, որ իրոք, Հ. Մարությանը շատ հեռու է ցեղասպանության թեման ըստ արժանվույն տիրապետելու և մատուցելու կարողություններ ունենալուց…»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական պտուղ, բանջարեղեն ու գինի․ արտահանման խոշոր ցուցանիշներ հունիսինԻրանի դեսպանատուն. Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը հիմնված չէր վստահության վրա«Ինտերը» պաշտոնապես ձեռք է բերել «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելին 3 միլիոն եվրոյով Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել Վճռական հայտարարում ենք, որ ձեր կողքին ենք. Ուշու-Գունգֆուի ֆեդերացիան` Գագիկ Ծառուկյանին«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն (տեսանյութ)Axios. ԱՄՆ-ն ընդունում է, որ Իրանի վրա նոր հարվածների ալիքը կարող է տևել մինչև մեկ ամիսՀՀ-ն բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները․ Փաշինյան Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվելԿիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ) Ծառուկյան․ «Կալանքը չի կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը»Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Քուվեյթում, Կատարում և ԲահրեյնումԲաքուն չի փոխում դիրքորոշումը․ խաղաղության համաձայնագիրը՝ Սահմանադրության փոփոխությունից հետոԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Բայրամով․ համաձայնագիրը պատրաստ է, սակայն կա մեկ պայմանՀայաստան–Ադրբեջան սահմանազատում․ Բայրամովը խոսել է էքսկլավային գյուղերի շուրջ հաջորդ քայլերի մասինՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱրեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»․ Փեզեշքիանը՝ ՓաշինյանինՓոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»«Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էԻնչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել«Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է «Հրապարակ»․ Սարիկը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել. «Ժողովուրդ»Բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին«Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են Իրավապահները ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. ԶախարովաԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունումՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Ամենադիտված