ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ Կիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ) Ծառուկյան․ «Կալանքը չի կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը» Բաքուն չի փոխում դիրքորոշումը․ խաղաղության համաձայնագիրը՝ Սահմանադրության փոփոխությունից հետո Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Բայրամով․ համաձայնագիրը պատրաստ է, սակայն կա մեկ պայման Հայաստան–Ադրբեջան սահմանազատում․ Բայրամովը խոսել է էքսկլավային գյուղերի շուրջ հաջորդ քայլերի մասին Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին 

Մի ստեք և մի թաքցրեք իրականությունը հանրությունից․ Հակոբ Ճաղարյան

Բլոգոսֆերա

ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր նայել եմ ՀՀ ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Գալուստ Պողոսյանի և ֆիզարձակուրդում գտնվող Տաթևիկ Ռևազյանի օնլայն հարցազրույցի մի մասը: Ես իմ պաշտոնաթողությունից հետո ունեցած բոլոր ելույթներում բազմիցս ընդգծել եմ, և ոչ մի անգամ չեմ տեղափոխել համակագային կարգավորումների խնդիրները անձնական հարթակ: Թեկուզ դուք այսօր դա արեցիք, համեմելով այն մի քանի բացարձակ ստերով, ես չեմ պատրաստվում հետագայում ևս ձեզ պատասխանել նույն ձևով: Սա իմ խնդրանքն է` պահել ձեր դիրքը, և չտրվել արդարանալու գայթակղությանը այլոց չհիմնավորված սխալականացնելու ճանապարհով: Հիշեք, որ ցանկացած իրական ընդդիմադիր, կամ «դեղին» լրատվամիջոցի այս պահին ավելի շատ հետաքրքրում է սկանդալը, քան ոլորտի կարգավորումները: Եվ այդ կապակցությամբ ունեմ մի շարք դիտողություններ և առաջարկություններ`

1. ԱՈւԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ իմ կողմից եվրոպական Ծննդյան տոների նախաշեմին հավաքագրած միջազգային աուդիտորների թիմը Չուներ ավիացիոն իշխանությունների մակարդակով փաստաթղթերի պատրաստման և մասնագետների որակավորման իրավասություն: և որ նրանք աշխատել են միայն ավիաընկերություններում ու չեն կարող կատարել վերը նշված գործառույթները: Իսկ գալու նպատակը թուղթ տպելն էր: Ցավում եմ, բայց այսօրվա հարցազրույցը հետաքրքրել է ոչ միայն հայաստանյան հասարակությանը, կան այլ հետաքրքրվողներ: Այդ թվում իմ հրավիրած թիմի անդամներ Ջորջիո Կոսսենտինին (Իտալիա), Մարկո Մարունիչը (Խորվաթիա) և Նատալյա Պողոսյանը (Հայաստան): Նրանք ներկայացրել էին միջազգային կազմակերպությունների կողմից (ICAO, IATA, EASA) իրենց շնորհված արտոնագրերը ավիացիոն իշխանություններին խորհրդատվություն, աուդիտ և մասնագետներ վերապատրաստելու վկայագրերը (թվով մի քանի տասնյակ), և իրենց որակավորման հավաստագրերը, որոնք ես ներկայացրել եմ ՔԱԿ ղեկավարին: Չունենալով իրավասություններ այդ մասնագետների անձնական փաստաթղթերը այս գրառումով ներկայացնելու, ես իրավունք չունեմ նրանք հրապարակել:Բայց քանի որ նրանք արդեն ինձնից բացատրություն են պահանջում իրենց մասին տարածված, իրենց որակավորումը թերգնահատող, և մասնագիտական կարողությունները ստորադասող հայտարարության համար, առաջարկում եմ ՔԱԿ ղեկավարությանը հրապարակել այդ փաստաթերը: Կամ ներողություն խնդրեք վարկաբեկման համար: Կարծում եմ` հանրության առջև պետական մարմնի կողմից արված հայտարարության հիմնավորումը ժողովրդավարական իշխանությունների գործելաոճի պարտադիր բաղադրիչն է:Հակառակ դեպքում նրանք սպառնում են բարձրաձայնել այդ հարցը համաշխարհային ավիացիայի ոլորտի կարգավորիչ մարմիններում:Նրանց մասնագիտական որակավորման մասին ցանկացողները կարող են ծանոթանալ Linkedin հարթակում:

2. EASA ԶԵԿՈւՅՑԻ ՄԱՍԻՆ

Այսօր առաջին անգամ բաց հայտարարվեց թվով 42 հայտնաբերված անհամապատասանության մասին: Բայց բերվեցին օրինակներ միայն ամենաթեթևներից, ամենաանշառներից: Կարծում եմ, ազնիվ կլիներ խոսել իրականորեն ավելի զգալի բացթողումների և ակնհայտ խախտումների մասին, որոնց պատճառով հայկական 2 ավիաընկերություն զրկվելեն արդեն իսկ ստացված, դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից:
Փաստաթուղթն ամբողջությամբ արդեն իսկ շրջանառվել է մամուլով: Ամբողջական տեքստին ծանոթանցել են բոլոր հետաքրքրվողները: Եվ ոչ մի տեղ նշված չի, որ այդ արգելքը ժամանակավոր է:
Իսկ դրա փոխարեն հստակ նշված է, ինչի պատճառով են նրանք իրականում զրկվել իրենց իրավունքից:
Եվ բոլորովին կարիք չկա այդ փաստաթղթի գաղտնիութունը արհեստականորեն տեղափոխել պետական գաղտնիքի դաշտ, թե բա, հակառակորդները կիմանան, մեր պետությանը վնաս կհասցվի...Այդ փաստաթուղթը վաղ թե ուշ ամբողջությամբ կհայտնվի համաշխարհային ավիացիոն պարբերականներում: Հիմա, կամ մի քանի շաբաթ անց: Ինչքան էլ թաքցվի:Այդ պարագայում թաքցնելու բացատրությունն ավելի դժվար կլինի:Խոսվեց, որ նշված չի 2 տարվա ընթացքում տեղի ունեցած բացթողումների մասին: Այլ խնդիրներն ավելի վաղուց են գալիս:Սա հերթական անճշտությունն է: Ամբողջ փաստաթուղթը պատրաստված է այդ գաղափարի շուրջ: Իսկ 2 տարվա ընթացքում բացթողումների մասին կան նաև կոնկրետ նշումներ:

3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Նշվեց, որ ես հրաժարվել եմ ՔԱԿ հետ փաստաթղթի մշակման գործընթացից: Հիմնավորելով որ, իբր, կամ միայն իմ ներկայացրած, մասնագիտական թիմի կողմից պատրաստած հայեցակագը, կամ ոչինչ: Սա նույնպես իրականության խեղաթյուրված տարբերակ է:Ես անցյալ` 2019 թ Ապրիլին ներկայացրել եմ հայեցակարգ, մինչ որի ընդունումը այն քննարկման համար ամբողջությամբ դրել եմ շրջանառության ՖԲ-ում:Այս պոստին կցել եմ 2019 թ, իմ կողմից շջանառության դրված փաստաթուղթը:ՔԱԿ-ը, ներկայացնելով իր դիրքորոշումը այդ փաստաթղթին (Հուսով եմ այդ դիրքորոշումը կդնեք ձեր էջին, մասնագետների գնահատականը ստանալու համար: Այն պետական գաղտնիք չի պարունակում), չի ունեցել որևէ տարբերակ, ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ոչ մի փաստաթուղթ, որի շուրջ կարելի էր քննարկումներ անց կացնել:Դրանում ես նրանց չեմ մեղադրում: Համաձայն ՀՀ օրենքների (Հետաքրքրվողները իմ տարբերակի առաջին գլուխներում կգտնեն հղումը համապատասխան օրենքներին) Ոլորտի Հայեցակարգը դուրս է ՔԱԿ գործառույթների շրջանակից: Եվ դա ՔԱԿ-ին որպես թերություն ներկայացնելը արդար չի լինի:Բայց միաժամանակ ՔԱԿ-ը ստացել է այդպիսի հրահանգ: Եվ չունենալով սեփական տարբերակը, բայց փոխարենը ունենալով «դիրքորոշում» , որ իմ ներկայացրածը պիտանի չի, ինձ առաջարկում էր կողմ դնել արված աշխատանքը, և իրենց հետ համատեղ ստեղծել մի նոր փաստաթուղթ:Այդ նպատակով հետևողականորեն մերժվել է ցանկացած գործնական տարբերակ: Ինչի հետևանքով ներկայացնելուց մեկ տարի անց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի զարգացման Հայեցակարգը դեռևս «քննարկման» փուլում է:Այո, ես հրաժարվել եմ համագործակցել դատարկ թղթի հետ աշխատելու ՔԱԿ առաջարկած միակ հնարավոր տարբերակից:Եթե իմ ներկայացրածը ճիշտ չէ` կխնդրեմ ՔԱԿ ղեկավարությանը ներկայացնել իրենց հայեցակարգը, ինչպես ես եմ այժմ կրկնում մոտ մի տարի առաջ իմ ներկայացրած տարբերակը:Սրանից հետո էլ չեմ հետևել հարցազրույցին: Քանի որ այն իր ոգով ու ձևով չէր տարբերվում նախորդներից:

ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐ

1. Քանի որ EASA զեկույցն այժմ գտնվում է, կամ մոտ օրերս կհատնվի ավելի բարձր ատյանում` Եվրոհանձնաժողովում, և որը վեր է ՔԱԿ հասանելիության սահմաններից, խնդրել, աղաչել կառավարությանը, դիմել Եվրոհանձնաժողովին ՀՀ Ավիացիոն իշխանությունների «դատավճռի» կայացումը հետաձգել մի քանի ամսով2. Անհապաղ վերադառնալ 2019 թ իմ առաջարկած ֆորմատին` հրավիրել համապատասխան միջազգային մասնագետների, ՀՀ ՔԱԿ վերջին 2 տարվա բացթողումները շտկելու և մասնագետներ վերապատրաստելու համար:Անկասկած, սա արդեն ավելի թանկ կարժենա, քան նախորդ տարվա իմ հավաքագրած խմբի համար նախատեսված մոտ $30.000 : Սակայն դա արդեն էդքան էական չի: Սև ցուցակում հայտնվելը ավելի թանկ կնստի երկրի վրա և հեղինակության, և ֆինանսական տեսակետներից: 3. Հավաքագրել ԲՈԼՈՐ առողջ ուժերին, ավիացիայի մասնագետներին, որոնք նվիրված են երկրին և ավիացիային: Այդ թվում և ՔԱԿ-ից վերջին 1,5-2 տարում հեռացածներին: Նրանք կան, և կգան փրկության: Բայց նախ պետք է ներողություն խնդրել նրանցից վերջին տարիներին վարած քաղաքականության համար և տալ գրավականներ, որ նրանք հերթական անգամ խաբված չեն լինի: 4. Ամբողջությամբ վերակազմավորել ՔԱԿ կառույցը անցնելով այն կառուցվածքին, ինչը ձեզ ներկայացրեվեց անցյալ տարի Արմեն Պապիկյանի և իմ կողմից: Դա մեր քմահաճույքը չի: Դա միջազգային պահանջներ են: Պետական կառույցը շահերի բախումից խուսափելու համար պետք է ունենա 3 իրարից անկախ ճյուղ`

- օրենքներ ընդունող,
- կատարող
- վերահսկող

Նրանք պետք է կատարեն ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների հիմնական գործառույթները`

- թռիչքային պիտանելիության
- թռիչքային անվտանգության
- ավիացիոն անվտանգության
- օդանավակայանների գործունեության
- նավիգացիոն ծառայություններ կարգավորման

ոլորտների կարգավորումներ

- ձևակերպման,
- կատարման
- վերահսկողության

ոլորտներում: Նշածս գործառույթների համար մասնագետտների մինիմալ քանակութունը 27 հոգի է (Օդանավակայանների և նավիգացիոն ծառայությունների գործառույթները սկզբի համար կարելի է համատեղել): 5. Մի ստեք և մի թաքցրեք իրականությունը հանրությունից: Ամեն գաղտնիք շատ կարճ կյանք ունի: Հիշեք` աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավիացիոն հրատարակություններ, որոնք ոչ մի փաստաթուղթ բաց չեն թողնում:Մի մտեք անձնական դաշտ: Ցանկացած ապատեղեկատվություն պարտական եք հիմնավորել: Ինչպես ես եմ դա անում»Ж

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԱ-2026. մեկնարկում է քառորդ եզրափակիչը ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվելԿիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ) Ծառուկյան․ «Կալանքը չի կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը»Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Քուվեյթում, Կատարում և ԲահրեյնումԲաքուն չի փոխում դիրքորոշումը․ խաղաղության համաձայնագիրը՝ Սահմանադրության փոփոխությունից հետոԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համար Բայրամով․ համաձայնագիրը պատրաստ է, սակայն կա մեկ պայմանՀայաստան–Ադրբեջան սահմանազատում․ Բայրամովը խոսել է էքսկլավային գյուղերի շուրջ հաջորդ քայլերի մասինՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոնՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱրեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»․ Փեզեշքիանը՝ ՓաշինյանինՓոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»«Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ»«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էԻնչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել«Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է «Հրապարակ»․ Սարիկը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել. «Ժողովուրդ»Բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին«Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են Իրավապահները ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Ջուրը՝ առողջ կյանքի հիմնասյուն. բավարար ջրի օգտագործումը կենսական նշանակություն ունիՈւմ է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ ԱհլիինՀամաշխարհային ֆինանսական շուկաներում աճել է անորոշությունըԵրևանը պատրաստ է միանալ պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերին. ԶախարովաԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունումՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԴալիչը հեռացել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնիցՄԱԿ-ը կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը Մերձավոր ԱրևելքումՔննարկվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթըԵՄ-ն մտահոգված է ԱՄՆ–Իրան նոր բախումների հետևանքովԻնչ սպասել ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում․BBC SportՆԱՏՕ-ի երկրները քննարկել են պաշտպանական ծախսերի ավելացումըՆավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառովԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթություններըՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոԵս կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին․ ԹրամփԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության
Ամենադիտված