ՄԻՊ-ի միջնորդությամբ ՀՀ քաղաքացին վերամիավորվել է ՌԴ-ում բնակվող ընտանիքի հետ
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ սահմանափակումների պատճառով ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացին չի կարողացել մեկնել Հայաստանից. ՄԻՊ-ի աջակցությամբ խնդիրը լուծվել է։
«Արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Հայաստանի մարզերից մեկի բնակիչ, ՀՀ քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընտանիքի հետ վերամիավորվելու հարցով։
Նա տեղեկացրել է, որ եկել է Հայաստան ծնողներին տեսակցելու և չի կարողանում վերադառնալ ՌԴ, որտեղ տևական ժամանակ բնակվում է կնոջ հետ և ունի այնտեղ ժամանակավոր կացության թույլտվություն։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արդյունավետ և արագ արձագանքման արդյունքում՝ հաշվի առնելով ժամանակավոր կացություն թույլտվությունը քաղաքացին կարողացել է ձեռք բերել տոմս և վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)