Ամորձիները կարող են տղամարդկանց ավելի խոցելի դարձնել կորոնավիրուսի նկատմամբ. NYT
ԱյլՆոր հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսը կարող է երկար մնալ ամորձիներում՝ տղամարդկանց առավել խոցելի դարձնելով վարակի նկատմամբ։
Հետազոտողները Հնդկաստանի Մումբայ քաղաքում հետևել են 68 հիվանդի ապաքինմանը՝ ուսումնասիրելով կորոնավիրուսի գենդերային անհամաչափությունը, գրում է The New York Post-ը:
Բժիշկ Ադիթի Շաստրին հայտնել է, որ վիրուսը միավորվում է ACE2 սպիտակուցի հետ, որը մեծ քանակությամբ հանդիպում է ամորձիներում:
Այս սպիտակուցի խտությունը մեծ է նաև թոքերում, աղեստամոքսային տրակտում և սրտում։
Հետազոտության համաձայն՝ քանի որ ամորձիները չեն առնչվում իմունային համակարգի հետ, վիրուսը կարող է այնտեղ ավելի երկար մնալ, քան մարմնի մյուս մասերում:
Սա է պատճառը, որ կանայք ավելի շուտ են ապաքինվում վիրուսից, քան տղամարդիկ: