«4-րդ հանրապետության» գաղափարը Արմեն Սարգսյանինն է․ պատմությունը ուզում են սկսել կապիտուլյացիայից (տեսանյութ) Ուժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության Վրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել Ամուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը Նման սրիկաների համար ներում չկա. Մեդվեդև Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 23-ի աստղագուշակ Հարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. Իսպանիա Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում ՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ) Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից «Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա Պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 317.4 մլրդ դրամով 

Դասական պատվերի կատարում ու բացահայտ քաղաքական հետապնդում. Միքայել Մինասյանի պաշտպան

Իրավունք

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հաստատելով տարածված տեղեկությունը:

Վերջինս իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը որակեց որպես դասական պատվերի կատարում ու բացահայտ քաղաքական հետապնդում. «Գոյություն չունի որևէ իրավական հիմնավորում, առհասարակ իրավաբանություն չկա, հետևաբար վստահեցնում եմ, որ այս փնթի կարված գործն անհետևանք չի մնալու ո՛չ պատվիրատուների, ո՛չ կատարողների համար: Ակնհայտ է, որ փորձում են ամեն գնով քրեական հետապնդում սկսել, բայց հրահանգը կատարողները խճճվել են իրենց իսկ գործողություններում ու չկարողանալով ապօրինության գոնե մեկ փաստ առաջ բերել՝ դիմել են գործ կարելու տխրահռչակ մեթոդաբանությանը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում բազմիցս հիմնազուրկ մեղադրանքներ է հնչեցրել Մինասյանի հասցեին ու դրանցից հետո առաջադրված քաղաքական մեղադրանքի ապօրինության և պարզունակության աստիճանը վկայում է իրավական դաշտում ներկայիս ռեժիմի սնանկության մասին։ 

Ինչ վերաբերում է մեղադրանքի էությանը, ապա Պողոսյանը նշեց, որ Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը ներառում է երկու դրվագ. «Առաջինը վերաբերում է նրան, որ պարոն Մինասյանը անձամբ չի գնացել առևտրային բանկ ու նրա փոխարեն, օրենքով սահմանված կարգով, օգնականն է նրա՝ ՀՀ-ում գտնվող 2 անձնական բանկային հաշվեհամարներին մուտքագրել պարոն Մինասյանին պատկանող դրամական միջոցները, որոնք հետագայում Մինասյանի կողմից փոխանցվել են Իտալիայում գտնվող անձնական բանկային հաշվեհամարին։ Նշված գործողությունը քննչական մարմինը որակել է որպես ապօրինի հարստացում և փողերի լվացում՝ առանց ստուգելու Էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերը, ինչը փաստում է, որ գործ ունենք բացառապես օրինական աղբյուրներից ձևավորված դրամական միջոցների հետ։ Երկրորդ դրվագը վերաբերում է Մինասյանի կողմից դեռևս 2004-ին հիմնադրված ընկերության 20 % բաժնեմասի խնդրին։ Նշված մասով Մինասյանի 2017 թ. հայտարարագրում առկա է տեխնիկական սխալ, քանի որ հայտարարագրում նշված բաժնեմասի վաճառքի գինը և պարոն Մինասյանի կողմից ստորագրված բաժնեմասի վաճառքի պայմանագրում նշված վաճառքի գինն իրար չեն համապատասխանում, ինչը քննչական մարմնի կողմից որակվել է որպես ապօրինի հարստացում։ Նշված սխալը թույլատրվել է այն ընկերության աշխատակցի կողմից, որը դեսպան Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված բաժնեմասի հավատարմագրային կառավարման և Էթիկայի հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի լրացման համար։ Ուստի, մենք թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին ներկայացրել ենք միջնորդություն այդ ընկերության աշխատակիցներին հարցաքննելու վերաբերյալ, բայց՝ անարձագանք: Ստացվում է՝ քննիչը չի ցանկանում հարցաքննել նշված տեխնիկական սխալը թույլ տված աշխատակցին, որպեսզի բացառվի դեսպան Մինասյանի մեղավորությունը հերքող որևէ փաստական տվյալների մուտքը իր վարույթում քննվող գործին»,- նշեց պաշտպանյանը՝ ավելացնելով, որ այս հանգամանքը ևս փաստում է, որ գործ ունեն ոչ թե քրեական, այլ քաղաքական վարույթի հետ։

Փաստաբանը նշեց, որ կալանքի առաջիկա նիստին իրենք ներկայացնելու են սխալ թույլ տված անձի՝ մասնավոր հարցման միջոցով տրված բացատրությունը և հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան՝ կմիջնորդեն նշված անձին դատական նիստին հրավիրելու համար։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում գրեթե 1 մլն GM ավտոմեքենա ստուգվում է շարժիչի խափանման վտանգի պատճառով Կինը ավտոբուսում անծանոթի հպումից հետո քիմիական այրվածք է ստացելՉինաստանի «ռոբոտների օլիմպիական խաղերը». ինչպես են ռոբոտները սովորել վազել ու կատարել մարդու աշխատանքը«4-րդ հանրապետության» գաղափարը Արմեն Սարգսյանինն է․ պատմությունը ուզում են սկսել կապիտուլյացիայից (տեսանյութ) Պուտինը Ուկրաինայի՝ հակամարտության կարգավորման առաջարկներն «էկզոտիկ և անընդունելի» է անվանելՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններինՈւժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության Վրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել Եվրոպան դժգոհ է Իսրայելի` Երուսաղեմից արևելք բնակավայրերի ընդլայնման ծրագրերիցԱմուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է պարզեցնել մայրական կապիտալի ստացման և օգտագործման կարգըՆեթանյահուն վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվի. Թուրքիայի խորհրդարանՆման սրիկաների համար ներում չկա. ՄեդվեդևՂազախստանում բացատրել են՝ ինչու են փոխել ՍահմանադրությունըԵվրոպական գազի պահեստավորման ծավալները ռեկորդային ցածր ենԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 23-ի աստղագուշակ ԱՄՆ-ը լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփՀարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. ԻսպանիաԶախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Իրանը պատրաստ չէ «լավ գործարք» կնքելու. ԹրամփՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)Թրամփը բացատրել է` ինչ պայմաններում կարող են իրեն իմպիչմենտի ենթարկելՈստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Թրամփը մերժում է այն ենթադրությունները, թե ԱՄՆ ռազմական հնարավորությունները թույլ են«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ ԶախարովաՌուսաստանում հինգ տարում ավելի քան 230 նավ է կառուցվելՖին քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինային աջակցության մեծացման դեպքում Ռուսաստանի կոշտ պատասխանի մասինԹրամփը հայտնել է` ինչն իրեն կուրախացնիՊետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 317.4 մլրդ դրամովԶախարովան գերմանացիներին խորհուրդ է տվել կենտրոնանալ սեփական խնդիրների վրաՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվելTikTok-ը երեխաների տվյալների գաղտնիության գործով ԱՄՆ-ին կվճարի 400 մլն դոլարԹրամփը Հորմուզի նեղուցն անվանել է ԱՄՆ տարածքԱրխանգելսկի օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT7-ամյա երեխային հայրը ժամերով մենակ է թողել Ֆուջի լեռան վրաԳերմանիայում ֆուտբոլային հանդիպումից հետո անկարգություններ են սկսվել․ տուժել է ավելի քան 30 ոստիկանԻրանը պաշտպանությունից անցնում է հարձակման․ փորձագետը գնահատել է ռազմական դոկտրինի փոփոխությունը47-ամյա ֆուտբոլիստը շարունակում է խաղալ․ Քևին Էլիսոնը խոսել է հոգեկան առողջության պայքարի մասինԲռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը Զոլանի Տետեն սպանվել է իր տան մոտԱվտովթար Շիրակի մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին, կա վիրավորՄեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է բնակչության կեսը և տարածքների 20 տոկոսըԹրամփը բացահայտել է` ինչպես լուծել ԱՄՆ-ի պետական ​​պարտքի խնդիրըՇվեդները սկսել են հետաքրքրվել Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությամբՊուտինը մեղադրել է Կիևին «ավելի դաժան և բարբարոսական» հարձակումների մեջԹրամփը միջանկյալ ընտրություններին է մոտենում առանց արտաքին քաղաքական խոշոր հաջողություններիՇարմազանով․ «Արծվաշենի վերադարձի կուտը չի կարելի ուտել․ եթե դրա գինը Տիգրանաշենի հանձնումն է, Ադրբեջանը ուղիղ մխրճվում է Արարատի մարզ»Որ իրադարձությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ՆԱՏՕ-ի համար. PoliticoԶելենսկու «անպատիժ արկածների» ժամանակն ավարտվում է. ՌԴՀայ շախմատիստները պայքարում են առաջատարների խմբում միջազգային մրցաշարերում
Ամենադիտված