Վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը
Իրավունք
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը ճանաչել ոչ իրավաչափ։
Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին՝ նիստում պատրաստվում են ներկայացնել ՀՀ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան