Պետք էր պահպանել անցակետերը այնպես, ինչպես կային. hիմա շատերն են դուրս գալու
Բլոգոսֆերա
Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նոր որոշմամբ մարզային անցակետերը հանվել են: Փորձը ցույց տվեց, որ անցակատերի առկայությունը կրում էր հոգեբանական բնույթ, այսինքն մարդիկ գիտեին, որ կան անցակետեր, որ իրենք տեղաշարժման թերթիկ պետք է ունենան, որ կարող է իրենց տուգանեն և հիմնականում դուրս չէին գալիս տանից: Իհարկե, քիչ թե շատ տեղեկացված անձինք հասկանում էին, որ կարող էին տեղաշարժման թերթիկում լրացնել որևէ պատճառ` օրինակ «խնամքի կարիք ունեցող անձին օգնություն» և գնալ ուր ցանկանալ: Պարզ էր, որ ոստիկանությունը չէր գնալու ստուգեր, թե իրականում ուր և ինչի համար էր գնում մարդը: Բայց սա աշխատող տարբերակ էր և շատ-շատերը անհարկի տանից դուրս չէին գալիս: Այսօր վերացվեցին անցակետերը, երբ վիրուսի տարածվելու տեմպերը չեն նվազել, շատերը մտածելու են, որ արդեն կարելի է դուրս գալ, հետևաբար և ստեղծվելու է անվերահսկելի իրավիճակ` անվերահսկելի հետևանքներով: Պետք էր պահպանել անցակետերը այնպես ինչպես կար` միևնույնն է տեղաշարժման խիստ կարիք ունեցող քաղաքացիները հիմնականում դուրս էին գալու տանից, իսկ չունեցողները` ոչ: Հիմա շատերն են դուրս գալու»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)