Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունը Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում 

Ընդդիմությունն օր առաջ պետք է ստանձնի իշխանության պարտականությունները․ Արթուր Ղազինյան

Բլոգոսֆերա

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակն է գործել որպես իշխանություն: Ծայրահեղական ընդդիմությունը լրջագույն խնդիր է ցանկացած պետության համար, իսկ եթե այն փաթեթավորվում է պոպուլիզմի գայթակղիչ գունավորմամբ, ապա դառնում է պատուհաս պետական և հասարակական կարգի համար։ Ուժեղ պետականության և կառավարման կայացած ավանդույթներ ունեցող, ինչպես նաև ինքնաբավ հասարակություն ունեցող պետությունների պարագայում սոլիդ, հավասարակշռված և պրոֆեսիոնալ իշխանության առկայության պայմաններում այս խնդիրը չեզոքացվում է՝ թողնելով պոպուլիստ ծայրահեղականներին իրենց աջակցող մարգինալ խմբերի տիրությում։ Սակայն իրավիճակը վտանգավոր է դառնում, երբ մարգինալ փոքրամասնություններին հաջողվում է ինքնակազմակերպվել, գտնել նյութական և տեղեկատվական ռեսուրսներ, արտաքին ուժեղ և հարուստ գործընկերներ։ Նրանք արագ գտնում են իրենց պոպուլիստ առաջնորդներին, միավորվում նրա շուրջ, ատելության թույնով վարակում հասարակության առավել խելամիտ շերտերին և տապալում պետական կարգը։ Այս գործընթացում չափազանց մեծ է նաև իշխանության մեղավորությունը, որը, գտնվելով ինքնաբավության նիրվանայի մեջ և ընկղմված լինելով հասարակական բարիքի ներքին բաշխման աճուրդի մեջ, կորցնում է զգոնությունը, անտեսում մարգինալների և պոպուլիստների կողմից հասարակության լայն շերտերին նետված ատելության թունավոր կերը և ինչ որ պահի կորցնում է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։Պետական կարգի իրական փորձությունը սկսվում է ծայրահեղական պոպուլիստների իշխանության գլխին հայտնվելուց հետո, երբ պայքարը տեղափոխվում է ռացիոնալիզմի և պոպուլիզմի հարթություն, որտեղ ռացիոնալ դիրքերից հանդես են գալիս ընդդիմադիր ուժերը, իսկ ծայրահեղական և պոպուլիստական դիրքերից՝ իշխանությունը։Սա հիրավի անբնական, էքստրաօրդինար իրավիճակ է, որը քաղաքագիտության մեջ կոչվում է քաղաքական համակարգի ճգնաժամ։ Այսպիսի իրավիճակներում ելակետն ու կանխավարկածը խելամտությունից և ռացիոնալիզմից վերածվում է խելագարության և պատեհապաշտության կանխավարկածի, ինչի պայմաններում հնարավոր չի լինում կանխատեսել իշխանության քայլերի հաջորդականությունը, տրամաբանությունը, մոտիվն ու նպատակը։

Խեղված իրողությունների պայմաններում ներքին կայունության և համերաշխության միջավայրի պահպանման հիմնական բեռը բաժին է ընկնում ընդդիմությանը, որը, առաջնորդվելով ռացիոնալիզմով և խելամտության բնական կանոններով, պետք է չտրվի իշխանության սադրանքներին, այլ զսպի և հակազդի ծայրահեղական իշխանության նկրտումները, քաղաքական և հասարակական գործընթացները պահի կանխատեսելի միջավայրում, մերժի իշխանության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված կեղծ, ագրեսիվ և վտանգավոր օրակարգերի քննարկումը, լեգիտիմացնումն ու էլ ավելի հանրայինացումը։

Ծայրահեղականությունն ու պոպուլիզմը երկար չեն ապրում, քանի որ իշխանության գալուց հետո, զրկվում են թշնամությունն ու ատելությունը սնուցելու և տարածելու կենարար աղբյուրներից, իսկ ընդդիմության գրագետ և կշռադատված վարքագծից ուղղակի ինքնազինաթափվում և ոչնչանում են։

Պոպուլիստին հակացուցված է իշխանությունը հենց իր շահերից ելնելով, քանի որ նա սովոր չէ աշխատել, արարել, ստեղծագործել, կառուցել և զարգացնել։ Հետևաբար նրան պետք է թողել մենակ և նա կսպանի ինքն իրեն։ Ցանկացած քննադատություն և մեղադրանք նրան նոր ուժ և էներգիա է տալիս, ինչը նա վարպետորեն կարողանում է փոխակերպել իր կենսունակությունն ապահովող էներգիայի։

Հետևաբար, ընդդիմությունն օր առաջ պետք է ստանձնի իշխանության պարտականությունները և ձեռնամուխ լինի պետական կարգն ամրացնող ու առողջացնող ծրագրերի, ռազմավարությունների և հայեցակարգերի մշակմանը, իսկ այդ գործընթացի հիմնաքարը հանդիսանում է նոր սահմանադրությունը։

Մեր երիտասարդ պետականության հիմնական խնդիրները ի հայտ են գալու պոպուլիզմի և ռադիկալիզմի ոչնչացումից հետո, երբ մենք կգիտակցենք, որ տարված լինելով պոպուլիստ «ծեծելու» հաճելի գործով, բաց ենք թողել իսկական պատերազմին պատրաստվելու իրական պահը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փորձագետը գնահատել է ԱՄՆ–Իրան հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունըԻտալիան դեմ է արտահայտվել միջազգային մրցումներում ռուս մարզիկների՝ ազգային խորհրդանիշներով մասնակցությանըԹրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը«Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը».Լուկաշենկո Թրամփի թիմը միջանկյալ ընտրություններից առաջ շեշտը դնում է հակակոմունիստական հռետորաբանության վրաԻրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըՀայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներովՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայությանՀուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Թրամփի հայտարարություններից հետոՔսենիա Սոբչակը հայտնել է իր Telegram ալիքների կոտրման մասինՄոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԱդրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնումՄիջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՈւկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը մեկնաբանել է Վիշնևոյեում զինամթերքի պայթյունըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահԼատվիայի օլիմպիական կոմիտեն քննադատել է ռուս մարզիկների վերադարձի վերաբերյալ ՄՕԿ-ի որոշումըՌԴ-ում արձագանքել են Մոսկվայից բխող սպառնալիքի մասին Ռյուտեի հայտարարությանը Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Դանիա Փորձագետը նշել է, թե որ դեպքում Մարին Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառըՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. ՊետրոսյանՏուվայում անհետացած 12-ամյա երկու աղջիկների որոնումներին ներգրավվել է ավելի քան 700 մարդԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էBloomberg. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է չկայանալ 2027 թվականինՍրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն ենԱլերգիայի պատճառը միայն գենետիկան չէ. բժիշկը բացատրել էԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվելBrent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնինԹրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործում
Ամենադիտված