Մայրս 20 տարի է, ինչ աշխատում է Երևանի մանկատներից մեկում և նրա աշխատավարձն այս տարիներին երբեք չէր բարձրացել․ Լենա Նազարյան
Բլոգոսֆերա
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մայրս Հայաստանի մանկատների 688 աշխատողներից մեկն է, ում աշխատավարձը այս տարվա մայիսի 1-ից կբարձրանա՝ համաձայն կառավարությունում այսօր ընդունված որոշման։ Ըստ այս որոշման, մանկատան աշխատողների աշխատավարձերը բարձրանում են միջինում 21 տոկոսով (ընդհանուր տիպի մանկատների աշխատողներինը՝ 30 տոկոս, հատուկ տիպինը՝ 17 տոկոս): Մինչ այդ դեռևս հունվարից բարձրացել էին նաև տուն-ինտերնատների աշխատողների աշխատավարձերը միջինում 26 տոկոսով (ընդհանուր տիպի ինտերնատների աշխատողներինը՝ 42 տոկոս, հատուկ տիպինը՝ 20 տոկոս)։ Եվ սա արդյունք է բացառապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդյունավետ կառավարման։ Այսինքն՝ ոչ թե հարկատուների նոր միջոցներ են ներդրվել ոլորտ, այլ աննպատակային ու ստվերային արտահոսքերն են կանգնեցվել։ Ճիշտ է պետական ոլորտի աշխատողների և առհասարակ մեր երկրի քաղաքացիների բարեկեցության աճը մեր քաղաքական թիմի հանձնառությունն է, և նախարար Զարուհի Բաթոյանը ու փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը այս ուղղությամբ աշխատելիս հենց այդ հանձնառությունն են իրականացնում, սակայն չեմ վարանի գնահատել և շնորհակալությունս հայտնել՝ իրենց կատարած և դեռ կատարվելիք բարեփոխումների համար։ Անձամբ գիտեմ որքան սպասված են այսպիսի բարեփոխումները մեր երկրում։Մայրս 20 տարի է, ինչ աշխատում է Երևանի մանկատներից մեկում և նրա աշխատավարձն այս տարիներին երբեք չէր բարձրացել։ Նույնիսկ նախկին կառավարություններից մեկի օրոք նվազել էր»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)