Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունը Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում 

2018-ին հեղափոխություն ենք իրականացրել հանուն ապագայի, սակայն արդեն 2 տարի է՝ դեռ խարխափում ենք անցյալի ոլորաններում. Բաբաջանյան

Բլոգոսֆերա

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«2018 թվականի այս օրը՝ ապրիլի 23-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, ինչն անկյունաքարային դարձավ թավշյա հեղափոխության հաղթանակի համար։ «Մերժիր Սերժին» կարգախոսով ծավալված համաժողովրդական հեղափոխությունը հասավ իր մարտավարական նպատակին՝ Սերժ Սարգսյանը հեռացավ։

Իրականում, սակայն, հեղափոխության ռազմավարական նպատակը, տեսլականը նոր Հայաստանն էր ու է, այնպիսի Հայաստանը, որում այլևս իշխանությունները կփոխվեն ոչ թե հեղափոխությունների, այլ ժողովրդավարական ինստիտուտների՝ ընտրությունների միջոցով։ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը արեցին նոր Հայաստանի կայացմանն ուղղված կարևորագույն քայլը՝ նախկին ռեժիմը հեռացավ, և ճանապարհ հարթվեց նոր մարդկանց, նոր դեմքերի, նոր մտքերի ու գաղափարների, նոր քաղաքականության համար։ Դժբախտաբար, սակայն, անցած երկու տարիներին Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում շարունակեց տիրապետող լինել անցյալի հետ հակադրությունը, ներկայի ու անցյալի միջև համեմատությունը։

Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին մենք այսօր նույնիսկ չպետք է հիշեինք ու նրանց չպետք է համարեինք թեկուզ աննշան քաղաքական գործոն։ Որովհետև թավշյա հեղափոխությունը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին էր, և հեղափոխությամբ ծնված նոր իրականությունը պետք է ստեղծեր այնպիսի մրցակցային քաղաքական միջավայր, որտեղ կծնվեին նոր գաղափարներ, նոր քաղաքական առաջնորդներ, որոնք հասարակության համար նախընտրելի կլինեին ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, այլև հենց նույն Նիկոլ Փաշինյանի համեմատ։ Ցավոք, այդ մրցակցային քաղաքական միջավայրը դեռևս չի կայացել, որի մեղավորն արդեն ոչ թե գործող իշխանությունն է ու Նիկոլ Փաշինյանը, այլ իշխանությունից դուրս գտնվող բոլորս՝ քաղաքական գործիչներս, քաղաքացիական հասարակության, մամուլի ներկայացուցիչները, էլիտան՝ ընդհանուր առմամբ։ Իսկ դա նշանակում է, որ հեղափոխությունը դեռևս անկատար է, անկատար է այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել այդ մրցակցային քաղաքական համակարգը, քանի դեռ հանրային օրակարգը ներկայի ու անցյալի հակադրությունից չի տեղափոխվել ապագայի մասին բանավեճերի, քննարկումների հարթություն։

2018 թվականին մենք հեղափոխություն ենք իրականացրել հանուն ապագայի, սակայն արդեն երկու տարի է՝ դեռ խարխափում ենք անցյալի ոլորաններում։ Հետևաբար այս հարցում անելիք ունենք բոլորս՝ ձևավորելու ու կայացնելու այնպիսի քաղաքական-քաղաքացիական համակարգ, որում մրցակցությունը կգեներացնի նոր գաղափարներ, նոր որակներ, ապագային միտված ծրագրեր ու դրանք առաջնորդող նոր լիդերներ։

2018 թվականի ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականը թավշյա հեղափոխության մարտավարական նպատակն էր, որի իրագործումը խթան հանդիսացավ հեղափոխության շարունակության համար։

Սակայն թավշյա հեղափոխության ռազմավարական նպատակը՝ նոր որակի պետությունը, նոր Հայաստանի կայացումը, դեռևս մնում է չիրագործված։

Հետևաբար բոլորիս մտքերն ու գաղափարները պետք է ուղղված լինեն այդ նպատակի իրագործմանը, որպեսզի թավշյա հեղափոխությունը բացառիկ, պատմական հնարավորությունից չվերածվի երկրի ու հասարակության համար պատուհասի, որի հետևանքները կարող են անդառնալի լինել բոլորիս համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըՀայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներովՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայությանՀուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Թրամփի հայտարարություններից հետոՔսենիա Սոբչակը հայտնել է իր Telegram ալիքների կոտրման մասինՄոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԱդրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնումՄիջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՈւկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը մեկնաբանել է Վիշնևոյեում զինամթերքի պայթյունըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահԼատվիայի օլիմպիական կոմիտեն քննադատել է ռուս մարզիկների վերադարձի վերաբերյալ ՄՕԿ-ի որոշումըՌԴ-ում արձագանքել են Մոսկվայից բխող սպառնալիքի մասին Ռյուտեի հայտարարությանը Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Դանիա Փորձագետը նշել է, թե որ դեպքում Մարին Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառըՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. ՊետրոսյանՏուվայում անհետացած 12-ամյա երկու աղջիկների որոնումներին ներգրավվել է ավելի քան 700 մարդԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էBloomberg. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է չկայանալ 2027 թվականինՍրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն ենԱլերգիայի պատճառը միայն գենետիկան չէ. բժիշկը բացատրել էԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվելBrent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնինԹրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործումԶելենսկին հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնիի հետ կարևոր հանդիպման մասինՍա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցելBloomberg․ ՆԱՏՕ-ի 2027 թվականի գագաթնաժողովի անցկացումը հայտնվել է անորոշության մեջ
Ամենադիտված