Դատարանը վարույթ է ընդունել Գևորգ Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Տիգրան Ավինյանի կնոջ
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գոռ Թադևոսյանի նախագահությամբ վարույթ է ընդունել Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցվոր կողմը դատարանին պահանջում է պարտավորեցնել պատասխանող կողմին՝ հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքի համար ներողություն խնդրել։
Նշենք, որ Տիգրան Ավինյանի կինը ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառման մեկնաբանություններում Գևորգ Գրիգորյանի մասին գրել է. «Առանց դրա էլ բոլորը գիտեն ում շունն ա»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)