«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել 10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր Կարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները «Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում Պիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասին Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ 

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ քրգործ կհարուցվի. Փաստինֆո

Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր բավարարել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆ»-ն տեղեկացավ Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանից։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։

Հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները մեկ այլ քրեական գործի շրջանակում խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ: Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել: Թեեւ անգամ ԲԴԽ-ն հայտարարել էր, որ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը: «Ըստ էության ՀՔԾ քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի»,-ասաց Գեորգի Մելիքյանը։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։

«Դատարանն այսօր բավարարեց մեր բողոքը, ճանաչեց Գրիգորյանի իրավունքների խախտումը, որ նրա նկատմամբ հանցագործություն է կատարվել: Դա արդեն պարտավորություն է սահմանում դատախազության համար, որ հարուցեն քրեական գործ դեպքի առթիվ»,- ասաց Գ.Մելիքյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտպանական կողմը բողոքարկել էր նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի նաեւ այդ բողոքը ու բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Ըստ էության դատարանը բեկանելու հիմք էր դիտարկել այն, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության»,-  «Փաստինֆո»-ին ասել էր  Գեորգի Մելիքյանը։

Փաստացի՝ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ քրեական գործը հարուցելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, այս որոշումը մտել է օրինական ուժի մեջ, որի պայմաններում դատավորի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանի պտուղը մահացած է եղել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՊիպոյանՍի Ծինփինը կոչ է արել Չինաստանին և Գերմանիային կառուցել համագործակցության նոր մոդելՖրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակինԻսպանիայում զինամթերքի գործարանում հզոր պայթյուն է որոտացել ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվումՊուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. ՊեսկովԹունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձրԱլեշկիում մարդասիրական գործողությունը բնականոն ընթացքի մեջ է. ՈւշակովԿարապետյան․ Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա․ այն ստորագրվել է միջնորդի ներկայությամբ Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԷրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համարՊիպոյանը հայտնել է կաթի ոլորտում հայտնաբերված միակ խախտման մասինԹրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքներըՓառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին Սարգսյան․ Սպասարկման գնի բարձրացումը որակվել է որպես գերիշխող դիրքի չարաշահումԱվտովթար՝ Կոտայքի մարզում․ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստիՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԱռանձին շրջաններում անձրևը կլինի հորդառատ․ եղանակի տեսություն«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբՎեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նշանակված այսօրվա դատական նիստը հետաձգվել էՖարմանյան․ Օնլայն տաքսի ծառայություններն ունեն մրցակցային առավելություն, սակայն տաքսիստների իրավունքները խաթարված են766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ) Լավրովը ԱՄՆ է ժամանել՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանըԿոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը Փաշինյանի՝ մենաշնորհը վերացնելու խոստումից անցել է 8,5 տարի․ ի՞նչ է փոխվել շաքարի շուկայումԿիմ Չեն Ընը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի և արհեստական ​​բանականության մշակման նոր միջոցառումների մասինՎեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվելԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0Գրոսսին անընդունելի է անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումներըԱբրահամյան․ Տաքսիստները դժգոհում են օնլայն հարթակների բարձր և անհասկանալի միջնորդավճարներիցBinance-ի հիմնադիրը հայտնել է բորսայի կոտրման մասինԿալասը խոստովանել է, որ եվրոպացիները հոգնել են Կիևին աջակցելուցՀամաշխարհային մամուլը անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքինԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըՆեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում առաջատարն է ձայների քանակովԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՍահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը փակուղի է մտցրել․ Տիգրան Աբրահամյան Ղազարյանը՝ Թունյանին․ Ձեր պատասխանը պետք է բովանդակային լինի, ոչ թե սահմանափակվի այո կամ ոչ ասելովԾանրամարտի ԱԱ․ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դուրս կգա մրցահարթակReuters. ԱՄՆ-ը կոչ է արել Բալթյան երկրներին մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ իրենց հռետորաբանությունըՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն․ «BMW»-ում 4 ոստիկան է եղել․ կա վիրավորՎեհափառի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել «Հրապարակ». Հատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով
Ամենադիտված