«4-րդ հանրապետության» գաղափարը Արմեն Սարգսյանինն է․ պատմությունը ուզում են սկսել կապիտուլյացիայից (տեսանյութ) Ուժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության Վրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել Ամուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը Նման սրիկաների համար ներում չկա. Մեդվեդև Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 23-ի աստղագուշակ Հարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. Իսպանիա Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում ՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ) Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից «Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա Պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 317.4 մլրդ դրամով 

ՓՊ հայտարարությունը՝ փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելու դեպքի առնչությամբ

Իրավունք

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը  հայտարարություն է տարածել փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելու դեպքի առնչությամբ:

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ, նաև՝ Պալատ) փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), մասնակցությամբ՝ համակարգող Գևորգ Մկրտչյանի, անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի, Ռոման Ահարոնյանի, Արսեն Մկրտչյանի և ներկայությամբ՝ փաստաբան Արման Արզումանյանի, ուսումնասիրելով վերջինիս կողմից ներկայացված դիմումը և  տեսանյութը, ինչպես նաև լսեց նիստի ընթացքում տրված բանավոր բացատրությունները՝ իրեն ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում (այսուհետ` Բաժին) 24.04.2020թ. անձնական խուզարկության ենթարկելու փաստի վերաբերյալ, արձանագրել է, որ.

1) հետաքննության մարմինը, տվյալ դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմին չի հանդիսացել,

2) առերևույթ բացակայել է անձին բերման ենթարկելու մասին որոշումը, քանի որ այն չի ներկայացվել փաստաբանին, ինչպես նաև վերջինիս վստահորդին,

3) բացակայել է նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի` քննիչի հանձնարարությունը, իր վարույթում քննվող քրեական գործով իրականացնել բերման ենթարկելու որոշման պահանջը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ),

4) փաստաբան Արման Արզումանյանի վստահորդը Բաժին է բերման ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջների խախտմամբ,

5) փաստաբան Արման Արզումանյանն անձնական խուզարկության է ենթարկվել «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի երաշխիքների խախտմամբ` իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս, երբ փորձել է կանխել իր վստահորդի իրավունքների առերևույթ խախտումները,

6) փաստաբան Արման Արզումանյանը կանգնած է քրեական հետապնդման ենթարկվելու վտանգի առաջ` իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ինչի արգելքն ուղղակիորեն նախատեսված է Օրենքի 21-րդ հոդվածով,

7) փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը չի հետապնդել իրավաչափ նպատակ և ուղղված չի եղել բացառապես վերջինիս վստահորդի բջջային հեռախոսը վերցնելուն, քանի որ, անգամ դրա տեղը մատնանշելուց և ոստիկանների կողմից այն վերցնելուց հետո, փաստաբանի անձնական խուզարկությունը շարունակվել է, որի արդյունքում վերջինիս գրպանից հանվել է նաև նրա անձնական բջջայինը, ստուգվել է գրպանների ամբողջ պարունակությունը,

8) հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոչընդոտել հնարավոր է միայն քրեական հետապնդման մարմնի օրինական գործունեությանը` փաստաբան Արման Արզումանյանի արարքը չի կարող պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ:

Հանձնաժողովը, վկայակոչելով նաև համապատասխան իրավակարգավորումները հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

– ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն անթույլատրելի է համարում փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքների ցանկացած սահմանափակում և խստորեն դատապարտում ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ոստիկանների կողմից, իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն իրականացնելիս փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը:

– ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստորեն դատապարտում է փաստաբան Արման Արզումանյանի նկատմամբ իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու ցանկացած նախաձեռնություն և քրեական հետապնդման մարմիններին հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց»: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում գրեթե 1 մլն GM ավտոմեքենա ստուգվում է շարժիչի խափանման վտանգի պատճառով Կինը ավտոբուսում անծանոթի հպումից հետո քիմիական այրվածք է ստացելՉինաստանի «ռոբոտների օլիմպիական խաղերը». ինչպես են ռոբոտները սովորել վազել ու կատարել մարդու աշխատանքը«4-րդ հանրապետության» գաղափարը Արմեն Սարգսյանինն է․ պատմությունը ուզում են սկսել կապիտուլյացիայից (տեսանյութ) Պուտինը Ուկրաինայի՝ հակամարտության կարգավորման առաջարկներն «էկզոտիկ և անընդունելի» է անվանելՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններինՈւժգին քամին առանց էլեկտրականության է թողել մոտ 8600 տնային տնտեսության Վրաստանի ոստիկանությունը միգրանտների վերահսկողության նոր լիազորություններ է ստացել Եվրոպան դժգոհ է Իսրայելի` Երուսաղեմից արևելք բնակավայրերի ընդլայնման ծրագրերիցԱմուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է պարզեցնել մայրական կապիտալի ստացման և օգտագործման կարգըՆեթանյահուն վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվի. Թուրքիայի խորհրդարանՆման սրիկաների համար ներում չկա. ՄեդվեդևՂազախստանում բացատրել են՝ ինչու են փոխել ՍահմանադրությունըԵվրոպական գազի պահեստավորման ծավալները ռեկորդային ցածր ենԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 23-ի աստղագուշակ ԱՄՆ-ը լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփՀարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. ԻսպանիաԶախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Իրանը պատրաստ չէ «լավ գործարք» կնքելու. ԹրամփՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)Թրամփը բացատրել է` ինչ պայմաններում կարող են իրեն իմպիչմենտի ենթարկելՈստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Թրամփը մերժում է այն ենթադրությունները, թե ԱՄՆ ռազմական հնարավորությունները թույլ են«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ ԶախարովաՌուսաստանում հինգ տարում ավելի քան 230 նավ է կառուցվելՖին քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինային աջակցության մեծացման դեպքում Ռուսաստանի կոշտ պատասխանի մասինԹրամփը հայտնել է` ինչն իրեն կուրախացնիՊետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 317.4 մլրդ դրամովԶախարովան գերմանացիներին խորհուրդ է տվել կենտրոնանալ սեփական խնդիրների վրաՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվելTikTok-ը երեխաների տվյալների գաղտնիության գործով ԱՄՆ-ին կվճարի 400 մլն դոլարԹրամփը Հորմուզի նեղուցն անվանել է ԱՄՆ տարածքԱրխանգելսկի օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT7-ամյա երեխային հայրը ժամերով մենակ է թողել Ֆուջի լեռան վրաԳերմանիայում ֆուտբոլային հանդիպումից հետո անկարգություններ են սկսվել․ տուժել է ավելի քան 30 ոստիկանԻրանը պաշտպանությունից անցնում է հարձակման․ փորձագետը գնահատել է ռազմական դոկտրինի փոփոխությունը47-ամյա ֆուտբոլիստը շարունակում է խաղալ․ Քևին Էլիսոնը խոսել է հոգեկան առողջության պայքարի մասինԲռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը Զոլանի Տետեն սպանվել է իր տան մոտԱվտովթար Շիրակի մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին, կա վիրավորՄեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է բնակչության կեսը և տարածքների 20 տոկոսըԹրամփը բացահայտել է` ինչպես լուծել ԱՄՆ-ի պետական ​​պարտքի խնդիրըՇվեդները սկսել են հետաքրքրվել Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությամբՊուտինը մեղադրել է Կիևին «ավելի դաժան և բարբարոսական» հարձակումների մեջԹրամփը միջանկյալ ընտրություններին է մոտենում առանց արտաքին քաղաքական խոշոր հաջողություններիՇարմազանով․ «Արծվաշենի վերադարձի կուտը չի կարելի ուտել․ եթե դրա գինը Տիգրանաշենի հանձնումն է, Ադրբեջանը ուղիղ մխրճվում է Արարատի մարզ»Որ իրադարձությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ՆԱՏՕ-ի համար. PoliticoԶելենսկու «անպատիժ արկածների» ժամանակն ավարտվում է. ՌԴՀայ շախմատիստները պայքարում են առաջատարների խմբում միջազգային մրցաշարերում
Ամենադիտված