ՍԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետի
Իրավունք
ՍԱՏՄ ղեկավարի՝ աշխատանքից ազատված տեղակալ Էմին Ավետիսյանը նոր հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցվոր կողմը պահանջում է վարչապետի աշխատակազմին պարտավորեցնել նաեւ վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնին, փոխհատուցել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար։
Դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդվարդ Նահապետյանի, առաջին հայցադիմումը վերադարձրել է՝ արձանագրելով, որ հայցվորի կողմից մեկ հայցադիմումում ներառվել են տարբեր իրավական պահանջներ, որոնք պետք է դատարան ներկայացնի առանձին հայցերի տեսքով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն