Դատական հայց՝ Վարդան Օսկանյանի որդուն սնանկ ճանաչելու պահանջով
Իրավունք
Դիմումատու Օկսեն Գյուլնազարյանը դիմել է Սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն` Արա Օսկանյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Պահանջը դատարան ներկայացվել է մայիսի 6-ին, իսկ գործը մակագրվել՝ դատավոր Արթուր Աթաբեկյանին։ Նշենք, որ Armlur.am-ը հայտնել է՝ Արա Օսկանյանը Օկսեն Գյուլնազարյանին պարտք է եղել շուրջ 5 միլիոն դրամ, սակայն ԱԺ նախկին պատգամավորի որդին այդպես էլ չի կարողացել վճարել գումարը, ինչի արդյունքում էլ նրան հարկադիր սնանկացման են տանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)