Քոչարյանը գտնվում է համաճարակի ռիսկային գոտում․ պաշտպանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը։
Հայկ Ալումյանի խոսքով՝ Քոչարյանը մեղադրվելուց հետո 5 ամիս գտնվել է ազատության մեջ և չկա որևէ հիմք ասելու, որ այդ ընթացքում փորձել է խոչընդոտել գործի քննությանը։
Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց միջազգային կառույցների կողմից հրապարակված սկզբունքները՝ կորոնավիրուսի տարածման հետ պայմանավորված անազատության մեջ գտնվող անձանց հետ վարվելու սկզբունքների վերաբերյալ։
«Քոչարյանը գտնվում է մի քանի ռիսկային գոտիներում։ Նա 66 տարեկան է և ունի մի քանի ախտորոշումներ։ Ելնելով վերը նշվածից՝ միջնորդում եմ վերացնել Քոչարյանի կալանքը կամ փոխարինել այն որևէ այլ՝ ազատության զրկելու հետ չկապված խափանման միջոցի հետ»,- ասաց Ալումյանը։
Ավելի վաղ, Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, ովքեր Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացրել։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը և ՀՀ ու Արցախի նախկին վարչապետների դիմումները։ Նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան