Իրանում գրանցված 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 2 մարդ զոհվել է, 23-ը՝ վիրավորվել․ (լուսանկարներ)․ Fars
Լուսանկարներ
Իրանում տեղի է ունեցել 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ երկու նահանգների՝ Թեհրանի և Մազենդերանի սահմաններում: Երկրաշարժի էպիկենտրոնը, նախնական տվյալներով, գտնվում էր յոթ կիլոմետր խորության վրա: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 0.48-ին։ Թեհրանում զգացվել է մի փոքր ցնցում։ Երկրի մայրաքաղաքում աղետալի հետևանքների մասին տեղեկություններ չկան։ Սակայն մայրաքաղաքի մերձակայքի բնակավայրերից մեկում երկու մարդ զոհվել է, 23-ը՝ վիրավորվել։ Մահվան ելքով դեպքերից մեկի մասին հայտնում են, որ նա փորձել է փախչել, սակայն փախուստի ժամանակ գլխի վնասվածք է ստացել, և սիրտը կանգ է առել: Վիրավորների վնասվածքները լուրջ են։ Դրանք հիմնականում ստացվել են բարձրահարկ շենքերից թռիչքի ժամանակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան