ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի նյութերը Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ
Իրավունք
Օրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներն ու տեսանյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը:
«Դրանք ուղարկվել են ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով»,-նշեց Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին ԱԺ նիստերի սրահում ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Միջադեպին մասնակից դարձան բոլոր պատգամավորները, ինչպես նաև Կառավարության անդամները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)