Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք. Փաշինյանը չհիշեց իր արած արտահայտությունները
Հասարակություն
Ես չեմ հիշում, որ պինցենտով հանելու ու արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել, գուցե այն հնչել է այլ շրջանակներում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին, ինչպես նաև անդրադառնալով հարցին, թե հանրաքվեի հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել է, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում և համաճարակի տարածման համար մեղադրել է քաղաքացիներին այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում հայտարարում էր՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք:
Ինչ վերաբերում է «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» հայտարարությանը, Փաշինյանը կրկնեց. «Կորոնովիրուսն ում շունն է, էլի որ ո՞ւմ շունն է, բայց շները նաեւ կծելու հատկություն ունեն եւ մենք ասում ենք` եկեք այնպես անենք, որ այդ պարանը ձեռքներս պահենք կամ այնպես անենք, որ մեզ չկծի։ Ես քաղաքացիներին չեմ մեղադրել, բայց ուզում եմ ասել, որ քաղաքացիների հետ համագործակցությունը մեր քաղաքական գաղափարախոսության եւ ուսմունքի անբաժանելի մասն է։ Ես քաղաքական գործունեություն եւ երկրի կառավարում չեմ պատկերացնում առանց քաղաքացու հետ համագործակցության»,– ասաց վարչապետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)