«Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է
Հասարակություն
ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար Վահե Ղազարյանը:
Ղազարյանը նաև նշել է, որ «Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է:
«Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»,- գրառման մեկնաբանություններում գրել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ