ՌԴ-ից վերադարձած Հայաստանի չորս քաղաքացի ապրիլի 22-ից մեկուսացված է «Ոսկու աշխարհ» հյուրանոցում. «Հետք»
Հասարակություն
Արմեն Մարկոսյանն ապրիլի 22-ից մեկուսացված է Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրում։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը:
Նա ապրիլի 22-ին եղբոր՝ Արսենի հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան վերադարձել։
Արմենին և Արսենին մեկուսացրել են նույն սենյակում։ Մայիսի 4-ին եղբայրներին կորոնովիրուսի թեստ են արել։ Հաջորդ օրը պարզվել էր, որ Արսենը կորոնավիրուսով վարակված է։ Արմենին տեղափոխել են այլ սենյակ։
Թեստավորումից տասն օր անց՝ մայիսի 12-ին,
Արսենին, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսը, կրկին թեստավորել են։ Մայիսի 14-ին Արսենի թեստի պատասխանն այս անգամ բացասական է եղել, և նա մեկուսացումից դուրս է եկել, տուն վերադարձել։ Նույն օրը Արմենին կրկին կորոնավիրուսի թեստ են արել։ Արդեն երեք օր է անցել, Արմենի թեստի արդյունքը դեռևս հայտնի չէ։
«Զանգում ենք մեկուսավայրի պատասխանատուներին ասում են՝ վերևից պատասխանները չի եկել, որ պատասխան տանք։ Արդեն երեք օր է անցել, ոչ մի պատասխան չունենք։ Առավելագույնը մեկուկես, երկու օր հետո պետք է պատասխանը գա, բայց արդեն երրորդ օրն է, պատասխան չունենք»,- ասում է Արմեն Մարկոսյանը։
Արմենի խոսքով՝ իր կարգավիճակում կան ևս 3 հոգի, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են Հայաստան և ապրիլի 22-ից մեկուսացած են նույն հյուրանոցում։
Երեկ Արմեն Մարկոսյանն ու ՌԴ-ից վերադարձած այդ հայերը դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Ահազանգից հետո նրանց է այցելել մեկուսավայրի բժիշկներից և վստահեցրել, որ նրանց թեստերի պատասխանները մինչ առավոտ կլինի։ Սակայն մինչ այժմ թեստերի արդյունքները չկան։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առաջիկայում թեստի պատասխանները պարզ կլինեն։ Նրա փոխանցմամբ՝ լաբորատորիաները գերբեռնված են, այդ իսկ պատճառով ուշացումներ են լինում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)