Շենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա 2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատել Ավազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասին Tesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան «Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անց Արսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան» Հայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայում Եվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումը ՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար 

Լանսարոտի կոնվենցիայով մեզ կարող են ստիպել սեռական դաստիարակություն առարկա ուսուցանել դպրոցում. Ալեքսանդր Կոչուբաև

Հասարակություն

Նախորդ շաբաթ ԱԺ-ն վավերացրեց Լանսարոտի կոնվենցիան, որին անմիջապես հաջորդեցին հանրային տարբեր կարծիքներ՝ կոնվենցիայի վերաբերյալ: Մի մասը պնդում է, որ կոնվենցիան պաշտպանում է երեխաներին Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից, մյուսների խոսքով՝ դա հող է նախապատրաստում դպրոցներում սեռական դաստիարակություն սկսելու համար: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ պարզելու, թե որն է ճշմարտությունը և կոնվենցիայի վավերացմամբ՝ Հայաստանը ինչ իրավական պարտավորություններ է ստանձնում:

«Ճշմարտությունն այդ երկու բևեռների մեջտեղում է, քանի որ կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի մասին է և  սեռական կրթությանը վերաբերող դրույթներ է պարունակում: Կոնվենցիան Եվրոպայի խորհրդի շրջանակում ընդունված «Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանության մասին» է, որը հիմնականում վերաբերում է քրեաիրավական դաշտին, միջազգային համագործակցությանը, նաև մանկապղծության կանխարգելում»,-ասաց նա:

Կոչուբաևի խոսքով՝ միակ կետը, որը կոնվենցիայում խնդրահարուց է՝ կապված է 6-րդ հոդվածի հետ. «Հայաստանի Հանրապետությունը ունի հանձնառություն՝ ձեռնարկելու օրենսդրական և այլ միջոցառումներ, որպեսզի երեխաներին իրազեկեն  սեռական շահագործման և սեռական բռնությունների վտանգների մասին: Ընդ որում, այդ նորմը ունի մի քանի կարգավորում, օրինակ՝ դա կարող է արվել ընտանիքների միջոցով կամ օրեսդրական միջոցներով: Ամբողջ խնդիրը հենց օրեսդրական միջոցների կիրառումն է, երբ երեխաներին պետք է իրազեկենք բռնության և սեռական շահագործման մասին, սակայն մինչ դա՝ երեխային  պետք է բացատրենք, թե առհասարակ ինչ է սեռական ակտը: Ընդ որում, իրազեկման թիրախները տարրական և միջնակարգ դպրոցների երեխաներն են»:

Փաստաբանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի ռազմավարություն, մոդել և ստանդարտ ՀՀ-ը կկիրառի այդ իրազեկման աշխատանքներն իրականացնելու համար. «Այստեղ մենք խնդիր ունենք, քանի որ միջազգային առումով արդեն իսկ առկա է ընդունված չափանիշ, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված «Սեռական կրթությունը Եվրոպայում» վերնագրով փաստաթուղթը: Այնտեղ մանրամասն նկարագրված են սեռական ոլորտին առնչվող բոլոր հասկացությունները, այդ թվում՝ գենդերային հարցեր, սեռական ակտ, սեռական բռնություն և այլ: Եվ ըստ տարիքային ցենզերի՝ սահմանված է, թե որ տարիքում, երեխային ինչ պետք է սովորեցնել: Ցավոք, այստեղ կան այլասերվածության հասնող միտումներ: 6-9 տարեկան երեխան պետք է ստանա գիտելիքներ ինքնաբավարարման, գենդերային ինքնության, սեռական ակտի մասին»:

Նա նաև նշեց, որ այս ընթացքում առիթներ է ունեցել զրուցելու բժիշկ-սեքսոլոգների հետ, ովքեր պնդում են, որ երեխաները մինչև 9 տարեկան սեքսուալության հատկանիշով օժտված չեն, այսինքն՝ գիտելիքներ նրանց պետք չեն:

«Կոնվենցիայի հետ կապված միակ մտավախությունն այն է, որ ստեղծվելու է միջանցք, որպեսզի այս միջազգային ստանդարտ համարվող դրույթները ներմուծվեն մեր կրթական համակարգ: Չեմ ցանկանում ժամանակից առաջ անցնել և մեղադրել իշխանությանը, որ ստանդարտները կկիրառվեն, սակայն այս կոնվենցիայով ստեղծվում է իրավական հնարավորություն: Մենք ապահովագրված չենք, որ կոնվենցիան ի վերջո մեզ չի պարտադրի ընդունել ստանդարտները: Վավերացումից հետո եվրոպական հաստատությունների կողմից մոնիթորիգներ կանցկացվեն, և, եթե ՀՀ-ն մասամբ կատարի իր պարտավորվածությունները, ապա միջազգային կառույցները՝ իրավական գործիքակազմի կիրառմամբ, կարող են  ստիպել, որպեսզի ֆորմալ կրթական մակարդակում ունենաք սեռական դաստիարակություն առարկան դպրոցում»,-ընդգծեց նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շենգավիթում 48-ամյա տղամարդը ձերբակալվել է․ 33 գրամ մեթամֆետամին ու 9,7 գրամ մարիխուանա2,68 միլիարդ դոլարի ՀՕՊ փաթեթ՝ Ուկրաինային․ ԱՄՆ-ը նոր զենքի վաճառք է հաստատելՍերբական թերթը ներկայացրել է Պուտինի՝ Ռուսաստանի հաջողության հասնելու «բաղադրատոմսը»Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացելՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում պայթյուններ են որոտացելԿարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվովԱրսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններՀայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայումԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչՃապոնիան կխուսափի ռուսական էներգակիրների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերիցՌուսաստան–ԱՄԷ չվերթների ուղևորներից մեկ շաբաթում ավելի քան 2 մլն ռուբլի են գողացելՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումըՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԿատարում Հորմուզի ճգնաժամի պատճառով բազեների որսը թանկացել էԸնտրողների մասնակցությունը ՌԴ Պետդումայի ընտրություններին գերազանցել է 30%-ըԼիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքարԿիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջՇվեյցարիան Ուկրաինային նվիրաբերել է 30 դիզելային գեներատորԱյսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա ՀովսեփյանԱրցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար ՂազարյանԱրցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվելՍեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունըԱդրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական էլ ի՞նչ խաղաղությունԽարդախության կասկածանքով ձերբակալվել է MIXIT կոսմետիկ ապրանքանիշի գլխավոր տնօրենըԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ ՍարգսյանՆիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան ԱբրահամյանԹրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը«Սպորտային հնարք»՝ ոսկյա շղթան ու խաչը գողանալու համար․ երիտասարդին Երևանում ծանոթը թալանել էԾառուկյանի և Ռուֆիի միջև բախում է տեղի ունեցել UFC 331-ի մենամարտից առաջՓաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյաԶախարովա․ Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդները «կարոտել են միմյանց»Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ ՄիքայելյանԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի#ՈՒՂԻՂ․ Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի24 շիշ կեղծ օղի ու 1738 տուփ ծխախոտ․ Ագարակի բնակիչը Ջերմուկում ձերբակալվել է«Ալիևն էլ է արժանի խաղաղության մրցանակին»․ Փաշինյանի խոսքը՝ Արման Աբովյանի թիրախումԲյուրեղավանում նորակառույց եկեղեցի է օծվել․ արարողությունը կատարել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԶելենսկին չի ներառվել Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված զրուցակիցների ցանկում2 տարի առաջ այս օրը․ Ստեփանակերտը կրակի տակ էր, Արցախը՝ լայնածավալ պատերազմի մեջԽոշոր վթար Երևանում․ «Կուկուռուզնիկի» մոտ բախվել են Հրազդան-Երևան միկրոավտոբուսն ու «Toyota RAV4»-ը․ կան վիրավորներԱրցախի նախագահն այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի պատերազմների զոհերի հիշատակինՌուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը Արկտիկայում
Ամենադիտված