Ավազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասին Tesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան «Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անց Արսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան» Հայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայում Եվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումը ՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար Այսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա Հովսեփյան Արցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան 

Տուգանվելու են բոլորն անխտիր. չասեք, թե սոցիալապես վատ վիճակում եք. Նիկոլ Փաշինյան

Հասարակություն

Եթե այս իրավիճակը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին կունենանք 120 հազար դեպք, իսկ հունիսի վերջին մոտ 30 հազար դեպք՝ հարյուրավոր մահերով: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր եթերը վերնագրել է « Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ»:

«Կարող են նույնիսկ 100-ավոր մարդիկ մահանալ, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները: Բայց մենք հնարավորություն ունենք դա չանելու եւ դրա ձեւը մեզնից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունն է»,-ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց պահպանել այն բոլոր կանոնները, որ սահմանված են պարետատան կողմից. «Անհատական մակարդակում սոցիալական հեռավորություն պահպանել եւ իրար հետ շփվել միայն դիմակ ունենալու պարագայում: Ես այսօր էլ տեսնում եմ փողոցներում մարդիկ, որ իրար քթի մեջ մտած զրուցում են, կարծես ոչ մի բան չի պատահել: Իմ կոչն է նաեւ չախտահանած ձեռքերով դեմքին չդիպչել, իրար հետ մոտիկից չշփվել առանց դիմակի: Առանց դիմակի շփվելիս բավարար հեռավորություն պահպանել եւ օգտվել միայն ախտահանված սպասքից: Մենք հնարավորություն ունենք նման զարգացում թույլ չտալու: Սա կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պահվածքից: Ընդ որում, այդ պահվածքը կառավարության համար չի, բարեկամի ու հարեւանի համար չի, առաջին հերթին ընտանիքի անդամների համար է, որովհետեւ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե հիվանդության դեպքում ինչ կարող է լինել»,-ասաց նա

«Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ ստի շրջանառությունը մեծ դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա: Կորոնավիրուսի հաստատման առաջին օրից եւ դրանից առաջ էլ մենք ձեզնից ոչ մի տեղեկատվություն չենք պահել: Դուք 100 տոկոսով կորոնավիրուսի մասին իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը: Կառավարությունն իր ունեցած տեղեկատվությունը փոխանցել է ձեզ: Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն՝ սկսած թաղումներից:

Նաեւ առանձնահատուկ պետք է հետեւենք, որ բանկերը, խանութները, դեղատները, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի որոշակի կանոններ: Փակ տարածքներում առանց դիմակի որեւէ մեկն իրավունք չունի մտնել, այդ թվում տրանսպորտ: Այո, տուգանելու ենք, եւ գանձելու ենք այդ տուգանքները, որովհետեւ սա ազգային անվտանգության հարց է: Տուգանվելու են բոլորն անխտիր եւ գանձվելու են գումարները: Չասեք, թե  սոցիալապես վատ վիճակում ենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները»,-ընդգծեց Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարո՞ղ է Երկիրը երբևէ հայտնվել սև խոռոչում․ աստղագետը գնահատել է վտանգըԱվազով բարձված «HOWO»-ն փլուզվող կամրջի վրա կողաշրջվել է․ բնակիչները ահազանգում են վտանգավոր վիճակի մասինTesla-ն «հրթիռային» Roadster է ներկայացնում․ նոր սուպերքարը կարող է SpaceX-ի մղիչներ ստանալԱրցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան«Արցախի էջը փակել չի ստացվի»․ «Ուժեղ Հայաստանը»՝ երեք տարի անցԼեհաստանը դադարեցրել է ռազմական ավիացիայի ուժեղացված հերթապահությունը․ օդային տարածքի խախտում չի արձանագրվելՄեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվովԱրսեն Հարությունյանը՝ չեմպիոնական գոտով․ «Բերում եմ Հայաստան»Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններՀայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայումԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչՃապոնիան կխուսափի ռուսական էներգակիրների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերիցՌուսաստան–ԱՄԷ չվերթների ուղևորներից մեկ շաբաթում ավելի քան 2 մլն ռուբլի են գողացելՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումըՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԿատարում Հորմուզի ճգնաժամի պատճառով բազեների որսը թանկացել էԸնտրողների մասնակցությունը ՌԴ Պետդումայի ընտրություններին գերազանցել է 30%-ըԼիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքարԿիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջՇվեյցարիան Ուկրաինային նվիրաբերել է 30 դիզելային գեներատորԱյսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա ՀովսեփյանԱրցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար ՂազարյանԱրցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվելՍեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունըԱդրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական էլ ի՞նչ խաղաղությունԽարդախության կասկածանքով ձերբակալվել է MIXIT կոսմետիկ ապրանքանիշի գլխավոր տնօրենըԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ ՍարգսյանՆիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան ԱբրահամյանԹրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը«Սպորտային հնարք»՝ ոսկյա շղթան ու խաչը գողանալու համար․ երիտասարդին Երևանում ծանոթը թալանել էԾառուկյանի և Ռուֆիի միջև բախում է տեղի ունեցել UFC 331-ի մենամարտից առաջՓաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյաԶախարովա․ Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդները «կարոտել են միմյանց»Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ ՄիքայելյանԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի#ՈՒՂԻՂ․ Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի24 շիշ կեղծ օղի ու 1738 տուփ ծխախոտ․ Ագարակի բնակիչը Ջերմուկում ձերբակալվել է«Ալիևն էլ է արժանի խաղաղության մրցանակին»․ Փաշինյանի խոսքը՝ Արման Աբովյանի թիրախումԲյուրեղավանում նորակառույց եկեղեցի է օծվել․ արարողությունը կատարել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԶելենսկին չի ներառվել Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված զրուցակիցների ցանկում2 տարի առաջ այս օրը․ Ստեփանակերտը կրակի տակ էր, Արցախը՝ լայնածավալ պատերազմի մեջԽոշոր վթար Երևանում․ «Կուկուռուզնիկի» մոտ բախվել են Հրազդան-Երևան միկրոավտոբուսն ու «Toyota RAV4»-ը․ կան վիրավորներԱրցախի նախագահն այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի պատերազմների զոհերի հիշատակինՌուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը ԱրկտիկայումԹրամփի հայտարարությունը՝ Գրենլանդիայի շուրջ․ ԱՄՆ-ին կտրվի կղզում մշտական վերահսկողության հնարավորությունՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-իԹրամփ․ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում ԱՄՆ-ի մշտական գործողություններ ապահովելու վերաբերյալՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասը
Ամենադիտված