ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում (տեսանյութ)
ՏեսանյութերՄայիսի 18-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին Երևանում։
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 45 տրանսպորտային միջոց, որոնցից 1-ի վարորդը ոչ սթափ վիճակում էր։
Հայտնաբերվեց նաև 7 մեքենա, որոնց վարորդները վարում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 14-ի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 2-ը հետախուզման մեջ էին, իսկ մի մոտոցիկլետի վարորդ էլ չուներ փաստաթղթեր։
Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել