Հայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայում Եվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումը ՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար Այսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա Հովսեփյան Արցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ադրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական էլ ի՞նչ խաղաղություն Արցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Նիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան Աբրահամյան 

Կենտրոնական բանկը նոր հուշադրամներ է թողարկել

Հասարակություն

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ բանկը երեք հուշադրամ է թողարկել:

Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակ

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանը (1870-1936 թթ.) հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետներից է:

Ծնվել է Վաղարշապատում, սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879-1881 թթ.), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881-1885 թթ.) և Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1885-1894 թթ․): Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1894-1895 թթ.): Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Երևանում, Թիֆլիսում, Մոսկվայում: 1916 թ. աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: Թադևոսյանը Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923 թ.) և առաջին պրոֆեսորներից է: 

Լինելով հիմնականում երփնագրող` Թադևոսյանի տաղանդը դրսևորվել է նաև գրաֆիկայի, կիրառական արվեստների, խճանկարի, մանրաքանդակի ոլորտներում: Թադևոսյանի առաջին իսկ գործերը վկայում են նրա խոր գունազգացողության, դասական ավանդույթներին հավատարմության մասին: Մեծ արժեք են ներկայացնում նկարչի թարմաշունչ ու քնարականությամբ լեցուն բնապատկերները («Արագած», 1917 թ., «Արարատ», 1934 թ.):

Թադևոսյանը փայլուն դիմանկարիչ է: Նրա վարպետությունը դրսևորվել է վաղ դիմանկարներում («Ա. Շիրվանզադե», 1929 թ., «Հ. Թումանյան», 1933 թ.), իսկ թեմատիկ դիմապատկերի ամենանշանավոր գործը նրա վերջին կտավն է` «Կոմիտասը» (1935 թ.): Լինելով հայ ազգային ազատագրական շարժման վերելքի ժամանակակիցը` Թադևոսյանը պարբերաբար անդրադարձել է նաև իր ժողովրդի անցյալին («Հոգեհաց. Արտաշեսի մահը», «Տորք Անգեղ», 1910 թ., «Արշակ և Փառանձեմ», 1921 թ.):

Եղիշե Թադևոսյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և այլուր:  

Դիմերես՝ հատված Եղիշե Թադևոսյանի «Նկարչի կինը՝ Ժյուստինը» (1903 թ․) կտավից։

Դարձերես՝ հատվածներ Եղիշե Թադևոսյանի կտավներից՝ «Ինքնադիմանկար» (1933 թ․), «Սևանա կղզու Առաքելոց եկեղեցին» (Էտյուդ, 1934 թ)։

Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը         100

Մետաղը/հարգը                արծաթ 9250

Քաշը                               28,28

Չափը                              28,0 x 40,0

Տպաքանակը                    500

Դրամաշուրթը                   հարթ

Որակը                             լավացված

Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակ

 

Հրաչյա Ներսիսյանը (1895-1961 թթ․) հայ անվանի դերասան է, ԽՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։

Սովորել է Կ.Պոլսի ֆրանսիական և ամերիկյան քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Ա. Պենկլյանի թատերախմբում։ 1919 թ-ից եղել է Կ. Պոլսի «Հայ դրամատիկի» դերասան։ 1922 թ․ Վ․ Փափազյանի, Մ․ Ջանանի և այլ դերասանների հետ հաստատվել է Խորհրդային Հայաստանում, 1923 թ-ից դարձել է Երևանի առմիշտ բնակիչ և Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական) դերասան։

Ներսիսյանի վարպետությունը և տաղանդը լիակատար բացահայտվել են Ֆալստաֆի, Օթելլոյի, Լիր արքայի (Վ․ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո», «Լիր արքա»), Պաղտասար աղբարի (Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Էլիզբարյանի (Ա․ Շիրվանզադեի «Պատվի համար»), Պրոտասովի (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Մեք-Գրեգորի (Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») դերակատարումներում։ 1925 թ-ից նկարահանվել է կինոյում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ», 1944 թ.), Ղամբարյան («Ինչու է աղմկում գետը», 1958 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ.):

Անձնավորման արվեստի ճկունության, արտահայտչամիջոցների հարստության շնորհիվ Ներսիսյանին հավասարապես մատչելի էին ողբերգական, դրամատիկական և կատակերգական կերպարանավորումները, որոնց դերասանը հաղորդել է հուզական խորունկ բովանդակություն։ Ներսիսյանի ստեղծագործական պաթոսը կարեկցանքն է  հանիրավի հալածված հերոսի նկատմամբ, որն էլ շեշտված է արտիստի հատկապես վերջին շրջանի դերակատարումներում:

Իր նկարագրով, արվեստի գեղագիտական արժեքով և հուզական գրավչությամբ Ներսիսյանն արժանացել է համաժողովրդական ճանաչման։

Դիմերես` Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից հատված (գործ` Ստեփան Քյուրքչյանի):

Դարձերես` Հրաչյա Ներսիսյանի դիմապատկերը (գործ` Ներսես Կիրակոսյանի):

Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

Անվանական արժեքը         10000

Մետաղը/հարգը                ոսկի 9000

Քաշը                               8,6

Տրամագիծը                      22,0

Տպաքանակը                    300

Դրամաշուրթը                   ատամնավոր

Որակը                            պրուֆ

Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակ

Անրի Վեռնոյ (Աշոտ Մալաքյան, 1920-2002), ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Սովորել է Մարսելի կիրառական արվեստի դպրոցում, այնուհետև՝ Էքսան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում, որն ավարտելուց հետո անցել է լրագրողական աշխատանքի: 1945 թ. «Լա Մարսելյեզ» թերթում Անրի Վեռնոյ կեղծանունով հրապարակել է Հայկական հարցի մասին հոդվածների շարք: 1948 թ-ից աշխատել է կինոյում. աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ ստեղծել է 40-ից ավելի կինոնկարներ («Արգելված պտուղ» (1952 թ.), «Մաքսիմ» (1958 թ.), «Նախագահը» (1961 թ.) և այլն):

Ժամանակակից կինոարվեստի լավագույն օրինակներից է Անրի Վեռնոյի «Մայրիկ» կենսագրական ֆիլմը, որը նկարահանվել է 1991 թ. և ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ֆրանսիա գաղթած  հայ ընտանիքի պատմություն: 1996 թ. կինոնկարն արժանացել է Ֆրանսիայի «Սեզար» մրցանակի, իսկ սցենարը թարգմանվել և հրատարակվել է տասնյակ լեզուներով` դառնալով հայի  անկոտրում ոգու և վերապրումի խոսուն վկայագիրը:   

Դիմերես` Անրի Վեռնոյին շնորհված Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը, «Փարաջանովյան թալեր» և «Սեզար» մրցանակների պատկերները։

Դարձերես` Անրի Վեռնոյի դիմապատկերը, կինոժապավեն և «Արգելված պտուղը» (1952 թ․) ու «Մի գիշերվա պատմությունը» (1960 թ․) կինոնկարների պաստառներից հատվածներ։

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը         100

Մետաղը/հարգը                արծաթ 9250

Քաշը                               28,28

Չափը                              28,0 x 40,0

Տպաքանակը                    500

Դրամաշուրթը                   հարթ

Որակը                             լավացված

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռք բերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հնարավոր են չվերթների ժամանակացույցի փոփոխություններՀայաստանի շախմատի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել համաշխարհային օլիմպիադայումԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչՃապոնիան կխուսափի ռուսական էներգակիրների ներմուծման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերիցՌուսաստան–ԱՄԷ չվերթների ուղևորներից մեկ շաբաթում ավելի քան 2 մլն ռուբլի են գողացելՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են բանակի կերպափոխման և պաշտպանական համագործակցության ընդլայնումըՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԿատարում Հորմուզի ճգնաժամի պատճառով բազեների որսը թանկացել էԸնտրողների մասնակցությունը ՌԴ Պետդումայի ընտրություններին գերազանցել է 30%-ըԼիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքարԿիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջՇվեյցարիան Ուկրաինային նվիրաբերել է 30 դիզելային գեներատորԱյսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա ՀովսեփյանԱրցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար ՂազարյանԱրցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվելՍեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունըԱդրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական էլ ի՞նչ խաղաղությունԽարդախության կասկածանքով ձերբակալվել է MIXIT կոսմետիկ ապրանքանիշի գլխավոր տնօրենըԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ ՍարգսյանՆիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան ԱբրահամյանԹրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը«Սպորտային հնարք»՝ ոսկյա շղթան ու խաչը գողանալու համար․ երիտասարդին Երևանում ծանոթը թալանել էԾառուկյանի և Ռուֆիի միջև բախում է տեղի ունեցել UFC 331-ի մենամարտից առաջՓաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյաԶախարովա․ Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդները «կարոտել են միմյանց»Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ ՄիքայելյանԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի#ՈՒՂԻՂ․ Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի24 շիշ կեղծ օղի ու 1738 տուփ ծխախոտ․ Ագարակի բնակիչը Ջերմուկում ձերբակալվել է«Ալիևն էլ է արժանի խաղաղության մրցանակին»․ Փաշինյանի խոսքը՝ Արման Աբովյանի թիրախումԲյուրեղավանում նորակառույց եկեղեցի է օծվել․ արարողությունը կատարել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԶելենսկին չի ներառվել Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված զրուցակիցների ցանկում2 տարի առաջ այս օրը․ Ստեփանակերտը կրակի տակ էր, Արցախը՝ լայնածավալ պատերազմի մեջԽոշոր վթար Երևանում․ «Կուկուռուզնիկի» մոտ բախվել են Հրազդան-Երևան միկրոավտոբուսն ու «Toyota RAV4»-ը․ կան վիրավորներԱրցախի նախագահն այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի պատերազմների զոհերի հիշատակինՌուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը ԱրկտիկայումԹրամփի հայտարարությունը՝ Գրենլանդիայի շուրջ․ ԱՄՆ-ին կտրվի կղզում մշտական վերահսկողության հնարավորությունՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-իԹրամփ․ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում ԱՄՆ-ի մշտական գործողություններ ապահովելու վերաբերյալՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասըԱրցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Անկախության օրվա միջոցառումների պատճառով Երևանում երթևեկության լուրջ սահմանափակումներ կլինեն«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունըՍևանա լճի վրա պտտահողմ է դիտվել«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը ԱՄՆ-ին կոշտ զգուշացում Փհենյանից․ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է միջուկային զինանոցը (տեսանյութ)
Ամենադիտված