ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 

Ովքեր են արտոնյալները

Հասարակություն

Որոշ ժամանակ առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետազոտություններ իրականացվելու են միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում։ Չնայած սրան՝ տեղեկություններ կան, որ այլ հաստատություններ ևս իրականացնում են հետազոտություններ՝ վճարովի հիմունքներով։ ԼՈՒՐԵՐ.com-ը հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել այն հաստատությունների ցանկը, որոնք իրավասություն ունեն վճարովի հիմունքներով իրականացնելու կորոնավիրուսի առկայությունը հաստատելու կամ հերքելու արագ թեստեր, ինչպես նաև հետաքրքրվել էինք՝ որքանո՞վ են հավաստի դրանց արդյունքները։ Ի պատասխան մեր հարցման՝ նախարարությունից հայտնել են, որ լաբորատոր հետազոտություններ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով: Նկատենք, որ նշված կենտրոններից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը նախարար Թորոսյանի ընկերն է, իսկ «Նատալի ֆարմ»-ը՝ ներկայիս իշխանության կողմից արտոնյալ օլիգարխ Սամվել Ալեքսանյանինը։

Քանի որ նախարարությունն անտեսել է վճարի հիմունքներով թեստերին վերաբերող մեր հարցը, ուստի կրկին կապ հաստատեցինք նախարարության մամուլի խոսնակի հետ, որը փոխանցեց՝ նախարարի կողմից եղել է ցուցում, որ վճարովի թեստեր պետք չէ իրականացնել․ «Արգելվել է մյուս կենտրոններում վճարովի թեստեր իրականացնել, դրանք չեն խրախուսվում»,- ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Հարցին՝ արդյոք վերահսկողություն իրականացվո՞ւմ է, խոսնակն ասաց՝ նախարարությունը ոչ, այլ մարմիններ՝ գուցե։ 

Թեև նախարարության կողմից ներկայացված ցանկում չկա «Վարդանանց» բժշկական կենտրոնի անունը, սակայն դեռևս ապրիլ ամսվա կեսերին այստեղից մեզ հայտնել էին, որ իրենց մոտ արվում են թեստեր և, ով ցանկանում է թեստ հանձնել, սակայն չունի նախարարության ցուցումը, կարող է փարատել կասկածները՝ վճարելով որոշակի գումար: Ավելին՝ փոխանցել էին նաև, որ կիրառվող թեստերին հավանություն են տվել նաև ՀՀ առողջապահության նախարարությունից և կառավարությունից: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց կենտրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Հայթայանի հետ՝ պարզելու, թե արդյոք նախարարի ցուցումից հետո «Վարդանանց»-ում թեստավորում արվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Տեղյակ չեմ, ես հեռավար եմ աշխատում, չեմ առնչվել այդ հարցին։ Քիչ հետո զանգեք, մինչև ճշտեմ»,- ասաց Հայթայանը՝ այդպես էլ անպատասխան թողնելով մեր բազմաթիվ զանգերը։ Մեր հարցերի պատասխանը ստանալու համար զանգահարեցինք «Վարդանանց» կենտրոն, ներկայանալով քաղաքացի՝ պարզեցինք, որ ԲԿ-ում անցկացվում են և՛ ՊՇՌ (արժեքը՝ 25 000 դրամ, պատասխանը՝ 3 օրից), և՛ Rapid (արժեքը՝ 20 000 դրամ, պատասխանը՝ 20 րոպեից) տեսակի թեստեր։ Իսկ թե ինչպես է ստացվում, որ նախարարի հրահանգը չի ազդել որոշների վրա, հետևությունների տեղիք է տալիս, հատկապես, որ «Վարդանանց» ԲԿ-ն պատկանում է Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին, որը ջերմ հարաբերություններ ունի ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Ահա, թե ովքեր են ոլորտի արտոնյալները։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
Ամենադիտված